Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հանրությունը պետք է հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Այս մասին նոյեմբերի 8-ին «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի նախաձեռնությամբ կայացած «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի դերակատարությանը։

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմը բացի քաղաքական, ռազմական հարթությունից ունի ևս մեկ՝ մարդու իրավունքների հարթություն, սակայն մարդու իրավունքների բաղադրիչը լիովին անտեսված է։ Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները։ Եվ անվտանգության գոտու ստեղծումը, ինչը մենք առաջարկել ենք, անհրաժեշտություն է՝ վերականգնելու սահմանին ապրող մարդկանց բնականոն կյանքը, սկսելու բանակցություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ»,- ասել է ՀՀ օմբուդսմանը։

Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության պետական քաղաքականությանը: «Ադրբեջանական իշխանությունների պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում ունեն 2 հենասյուն՝ էթնիկ և կրոնական։ Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է»,- ասել է Արման Թաթոյանը:

ԲՀՀ – Հայաստանի կազմակերպած առցանց միջոցառմանը որպես բանախոս ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանում ներկայացված Կանաչների/ Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ Հեյդի Հաուտալան, փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջազգային կառույցների ակտիվ ու առավել մեծ ներգրավածությունն այս պահին չափազանց կարևոր է։ Մասնավորապես, ԵՄ-ի աջակցությամբ, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատով մշտադիտարկման առաքելության տեղակայումը սահմանին կօգնի հասցեական անդրադառնալ սահմանային իրավիճակին և այնտեղ մարդու իրավունքների խախտումներին։

Բանախոսները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու անհրաժեշտության մասին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար։ Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա ներկայում կատարվող իրադարձություններին և հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Միջազգային կառույցները պետք է առավել ազնիվ լինեն հանրային հայտարարություններում ու քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիների անհապաղ վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի դրսևորումներին։

Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»
Ամենադիտված