Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը:

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000 Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին:

Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից: Այս նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:

Կոբրա Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001 Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին: Հաջողակ են սիրային հարաբերություններում: Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը:

Կրակի պահապան Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 Կրակի պահապաններն օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, սակայն նրանք հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ: Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:

Մաքուր ջրի աղբյուր Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 Մաքուր ջրի աղբյուրն առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար անծանոթ են դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ լսել սեփական ինտուիցիային, որը կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս: Հաջողակ թվերն են՝ 5, 17, 29: Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 Այս տարիներին  ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները: Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին: Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6, 18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005 Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝ հավատարիմ են, պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են համարում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց, իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի: Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:

Լճային կրիա Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006 Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։ Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30: Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը՝ ապրիլը:

Կաշվե թևնոց Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։ Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23: Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

Սև Ցուլ Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի տակ ծնված մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։ Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29: Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:

Նորալուսին Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 Նորալուսնի նշանի 27.12.2016 Տիբեթյան հորոսկոպ. գուշակեք ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։

Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31: Հաջողակ շրջանն օգոստոսն է: Շոգ արև Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։ Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26: Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։

Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։

Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։ Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Հրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում․ Արաղչի Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփական ծրագիրը․ Իրանի Գերագույն խորհուրդ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում խախտումներ են հայտնաբերվել 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները Մայրության տոնին անակնկալ են մատուցել նրա մայրիկին Այդ մակարդակի ակումբ չեմ գնա․ Սպերցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա Կրասնոդարից Վարդապետյանը ԱՄՆ պաշտոնյայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին Հանրապետությունում սպասվում է ձյուն Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներԻրանը երկու շաբաթով կբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար 800 նավ մնացել է Հորմուզի նեղուցում. Bloomberg Արտառոց դեպք՝ «Շառլոտ» ակումբումԿարևոր.Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգումԱյսօր և վաղը երկար ժամանակով գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ… տետր«Մերձավոր Արևելքի հակամարտությունը սպառնում է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերին» «Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո» 24-ժամյա ջրանջատումներ կլինենԿյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն ՃՏՊ՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կա վիրավորԵրևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը․ պատմության այս օրը (08 ապրիլ)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԽոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին լույս չի լինելու Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի ԳալյանինԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԿոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ» 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Իսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ ՓեզեշքիանԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York Times«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ
Ամենադիտված