Գարեգին Բ-ն նոր նշանակումներ արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Հոգեշնորհ Տ․ Բաբկեն վարդապետ Սալբիյանը սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։
Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։