Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես թերահավատ եմ, որ թուրքական ծրագրերում կարող են լինել հայաստանանպաստ կամ հայանպաստ լուծումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրավիճակը: Թուրքիայի նախագահը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին, և, որ ներկա պահին շարունակվում են բանակցությունները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձևավորման շուրջ:

Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում նույն թեմայով քննարկումներ են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ` պարզելու համար, թե որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձևաչափի իրագործումը, ի՞նչ կտա այն Հայաստանին և, ի վերջո, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թե՞ շարունակելու է պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ։

Թուրքագետն անդրադառնալով այս թեմային ասել է․ «Հայաստանի կարգավիճակը և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում ներկայացվածությունն այնպիսին է, որ Հայաստանը որոշում ընդունող չէ և, ըստ էության, Հայաստանը դիտորդ է այն պրոցեսների, որոնք վերաբերում է նաև հենց իրեն: Այնպես որ, ակնկալել Հայաստանի դիրքորոշումը կամ դրանով պայմանավորել այդ պրոցեսների ընթացքը, իմ կարծիքով, սխալ կլինի։ Տարածաշրջանային գործընթացները մեծ բանակցությունների արդյունքն են, և պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում, շաղկապված են այլ կոնֆլիկտների հետ, ինչը Հայաստանի համար շահեկան չէ: Պետք է ֆիքսենք, որ «3+3» ձևաչափը թուրքական ծագիր է, որ մեկնարկել էր դեռ 2008 թվականին, և, որ Թուրքիան դրանով հասնում է իր նպատակին: Այսինքն՝ այդ ծրագրի լոկոմոտիվ պետությունը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. թուրք-ադրբեջանական շահեր, իրենց համար առաջնայնություն ունեցող խնդրիների լուծում և այլն: Իսկ կոմունիկացիաների բացումը, կարելի է ասել՝ տնտեսական շղարշն է, բայց թե դրա տակ ի՞նչ քաղաքական հետևանքներ կան՝ արդյո՞ք դրա տակ կա Սյունիքի միջանցքի գաղափարը, Արցախի ճանաչումը՝ որպես Արդբեջանի մաս և այլն, ժամանակը ցույց կտա: Ես թերահավատ եմ, որ թուրքական ծրագրերում կարող են լինել հայաստանանպաստ կամ հայանպաստ լուծումներ: Պետք է ֆիքսենք նաև, որ այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանի դիրքերն անհամեմատ ավելի թուլացել են այս տարածաշրջանում և համաշխարհային զարգացումներում, սա կարող ենք համարել նաև ինչ-որ առումով զիջում, որովհետև Ռուսաստանը, փաստորեն, համաձայնում է թուրքական ծրագրին և իր գործընկեր Հայաստանին նույնպես հորդորում է համաձայնել: Եթե պատկերավոր ասենք՝ պրոցեսները գնում են շատ արագ, և մենք այդ պրոցեսներին ուղղակի փորձում ենք հասնել առանց մասնակցություն ունենալու որոշումներ ընդունելու մեջ: Մենք վազում ենք ընթացող գնացքի հետևից, որը վարում են մեր թշնամի երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
Ամենադիտված