Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (նոյեմբերի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Միասնության օր, Պանամա` Դրոշի օր, Տոնգա` Դրոշի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայա ֆոքսի գիշերվա օր, Իտալիա՝ Ազգային միասնության և զինված ուժերի օր, Ուկրաինա՝ Երկաթուղայինի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 – ծնվել է դերասան Հովհաննես Աբելյանը։

1892 - վախճանվել է բանաստեղծ և դրամատուրգ Խորեն Գալֆայանը (Նար Պեյ)։

1921 – ծնվել է ռուսաստանցի հայազգի բալետի պարող Գեորգի Ֆարմանյանցը։

1941 – ծնվել է նկարչուհի Ադա Գաբրիելյանը։

1958 – ծնվել է խորհրդահայ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։

1959 – ծնվել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Օվյանը։

1971 - վախճանվել է դերասանուհի Արուս Խուդանյանը։

1988 - վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը։

1989 - վախճանվել է արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյանը։

1996 - Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի վարչապետ։

2003 - Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 4-7-րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։ 

2004 - վախճանվել է խորհրդահայ երաժշտագետ, մանկավարժ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը։

2007 - Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:

2011 - սկսվել է Քելբաջարը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը։

2015 - Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարվել է «Անտոնով» տիպի օդանավ, որի անձնակազմի վեց անդամներից հինգը եղել են հայեր։

2016 - պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը։

2017 - Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման պատճառով փակվել է Շուշի-Բերձոր ճանապարհը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1429 - Ժաննա դ'Արկն ազատագրել է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։

1493 – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Գվադելուպա կղզին։

1497 – պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասել են Աֆրիկա։

1576 - Ութսունամյա պատերազմի ժամանակ իսպանական զորքերը գրավել են Անտվերպենը։

1582 - Չուվաշյան հրվանդանի մոտ Երմակի ռուսական բանակը ջախջախել է սիբիրյան խան Կուչմային և երեք օր անց մտել նրա խանության մայրաքաղաք Իսկար։

1575 – ծնվել է իտալացի գեղանկարիչ Գվիդո Ռենին։

1862 - Ռիչարդ Հատլինգը արտոնագրել է աշխարհում առաջին «Revolving Battery Gun» բազմափող գնդացիրը։

1869 – լույս է տեսել «Նեյչլ» օրաթերթի առաջին համարը։

1874 – վախճանվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1879 - ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրել է աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։

1890 - Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ստորգետնյա  էլետրական երկաթուղին՝ մետրոն։

1914- գերմանական «Քարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվել է  263 մարդ։

1921 — Տոկիոյի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Տակասի Խարայի սպանությունը։

1922 — անգլիացի  հնէաբան Քարտերը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում։

1924 - վախճանվել է ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորեն։

1946 - Փարիզում կազմակերպվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, մշակույթի և գիտության հարցերով կազմակերպությունը։

1956 - սկսվել է «Վիխր» օպերացիան, որի շրջանակներում շուտափույթ  ստեղծված Յանոշ Կադրի ղեկավարած Հունգարական կառավարության  հրավերով մարշալ Ժուկովի ղեկավարած խորհրդային զորքերը մտել են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։

1967 - Մոսկվայում շահագործման է հանձնվել Օստանկինո հեռուստաաշտարակը։

1970 - Սալվադոր Ալյենդեն ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։

1979 - Թեհրանում ուսանողները՝ իրանական «հեղափոխական գվարդիան», պատանդ են վերցրել Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների,

1984 – հիմնադրվել է «Dell» ընկերությունը։

1995 - Թել-Ավիվի Իսրայելի Թագավորների հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցի ժամանակ սպանվել է Իցխակ Ռաբինը։

2008 - առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ է ընտրվել սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված