Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղն էլ կարող է Գռզոյին բերեն, դնեն տնօրեն, ոչինչ չեմ բացառում.Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի, ունի կառավարման խորհուրդ: Այս իշխանությունները մոտավորապես չեն էլ պատկերացնում՝ ԶՊՄԿՆ-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, կառավարման ի՞նչ համակարգ ունի:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Կառավարության հայտարարությանը, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:

Վահե Հակոբյանը պատգամավոր դառնալուց անմիջապես հետո դադարեցրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը, քանի որ այն անհամատեղելի էր պատգամավորական գործունեության հետ:
Վահե Հակոբյանը ենթադրում է, որ Տիգրան Ավինյանը կոմբինատում կզբաղեցնի այն պաշտոնը, որն ինքն էր զբաղեցնում մինչ պատգամավոր դառնալը.

«Ռեկետի շնորհիվ կարողացան բանավոր ունենալ 15% բաժնեմաս կոմբինատում, շեշտում եմ՝ բանավոր, քանի որ այլ հաստատում ես չունեմ, որևէ փաստաթղթում չի ֆիքսվել այդ 15%-ի փոխանցումը պրն Տրոցենկոյի կողմից: Իսկ 15%-ի բաժնետերը կարող է խորհրդում ունենալ ներկայացուցիչ, բայց ոչ մի արտառոց բան չի կատարվում: Ենթադրում եմ պրն Ավինյանը կնշանակվի հենց իմ պաշտոնին, որը ես էի զբաղեցնում կոմբինատի կառավարման խորհրդում»,-ասաց Վահե Հակոբյանը։
Պատգամավորը չբացառեց, որ Ավինյանը նշանակվի խորհրդի անդամ՝ հետագայում կոմբինատի տնօրեն նշանակվելու նպատակով, միևնույն ժամանակ ընդգծեց՝ Ավինյանը չունի համապատասխան ունակություններ՝ կոմբինատը տնօրինելու համար.
«Եթե ուզում են այդ հիմնարկը վերջնական քանդեն, թող այդպես անեն: Ես այս կառավարությունից ոչինչ չեմ բացառում , այս կառավարությունը շարժվում է մեկ անձի ամբիցիաները բավարարելու համար այստեղ լոգիկան լրիվ բացակայում է, վաղը կարող է Գռզոյին բերեն դնեն տնօրեն»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Այստեղ ունակությունների մասին է խոսքը, Ավինյանը տնօրեն չի կարող աշխատել, իսկ կառավարման խորհրդում ընդամենը նստելու է, դեմքի խելոք արտահայտություն ընդունի և երբ հարկավոր է՝ ձեռք բարձրացնի՝ կողմ կամ դեմ քվեարկի, դա է լինելու իր ֆունկցիան»,-ասաց Վահե Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ բացի նրանից, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը Կառավարությանը նվիրաբերելու գործարքը բանավոր է եղել, կան մի շարք այլ անհասկանալի հարցեր եւս: Հայտնի չէ՝ ի՞նչ սկզբունքով է փոխանցվել կոմբինատի բաժնեմասը, ի՞նչ գումարով է գնվել այն և ինչի՞ դիմաց է եղել գործարքը, զրուցակիցը չբացառեց՝ ոմանց կալանավորելու կամ ազատ արձակելու նախապայմանով.
«Մենք ոչինչ չենք տեսնում, 60%-ը, որ պրն Տրոցենկոն գնել է, ի՞նչ գումարով է գնել՝ չգիտենք, ինչո՞ւ է ինքը որոշել 15%-ը նվիրաբերել Կառավարությանը, այն էլ՝ Կառավարությունը չի ղեկավարելու, այլ ինչ- որ հիմնադրամ, ինչի՞ դիմաց է նվիրաբերել, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ո՞ւմ են կալանավորելու, ո՞ւմ չեն կալանավորելու,ու՞մ են ազատ արձակելու: Այնքան հարցեր կան, որոնց պատասխանները դեռ երկար ժամանակ փորձելու ենք ստանալ, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»,-ասաց Հակոբյանը:


Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերը ճնշման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ որոշել են բաժնեմասերը նվիրաբերել Կառավարությանը.


«Նիկոլը ռեկետի շնորհիվ բավարարում է իր ամբիցիաները: Մի քիչ հետ գնանք, Կապանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց՝ կոմբինատը տանում եմ ազգայնացման, ինքը չի կարող տանել ազգայնացման, ինքը ընկավ խնդրի մեջ, այդ խնդրից դուրս գալու համար բոլոր բաժնետերերին դրեց պրեսինգի տակ, բաժնետերերից ոմանք չդիմացան պրեսինգին և որոշեցին իրենց բաժնեմասը ծախել «Գեոպրոմայնինգ»-ին, այն նախապայմանով, որ «Գեոպրոմայնինգ»-ը բաժնեմասերի 15%-ը զիջելու է պետությանը, սա է տեղի ունեցել՝ պետական ռեկետ»,-արձանագրեց Վահե Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»
Ամենադիտված