Գերմանացի և շվեյցարացի գիտնականները պարզել են, որ ավելի լավ է COVID-19-ի դեմ պատվաստվել առավոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpotokmedia.ru-ն գրում է, որ Շվեյցարիայի և Գերմանիայի մասնագետները պարզել են, որ ամենալավն ու ամենաարդյունավետն է կորոնավիրուսի դեմ պատվաստվել առավոտյան։
Այդ բացահայտումը հրապարակվել է «Science First Hand» գիտական ամսագրում: Գիտնականները նշել են, որ առավոտյան իմունային համակարգի ակտիվությունն ավելի բարձր է, ուստի ավելի լավ է պատվաստանյութը ստանալ հենց այդ պահին։
Դա հնարավոր է դարձել պարզել լաբորատոր մկների վրա կատարված թեստային հետազոտությունների արդյունքում։ Առավոտյան դենդրիտային բջիջներն ավելի ակտիվ են աշխատում, ինչը նշանակում է, որ նրանք ավելի լավ են ճանաչում անտիգենները։ Բացահայտելով անտիգենները նրանք շարժվում են դեպի ավշային անոթներ, որից հետո ցիրկադային ռիթմերով կարգավորում են իմուն համակարգի գործունեությունը։
«Ամեն դեպքում, այս բացահայտումը կարող է գործնական նշանակություն ունենալ»,- կիսվել են հետազոտողները իրենց հայտնագործությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը