Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեռնաթափման սննդակարգն օգնում է դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքների զարգացումը, ինչպես պարզել են ԱՄՆ-ի գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Քաղցկեղային բջիջները շատ գլյուկոզա են սպառում, եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու Դանա-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականները ենթադրել են, որ բեռնաթափման կամ կետոգենային սննդակարգերը կարող են ազդել ուռուցքի աճի վրա՝ կրճատելով հասանելի նյութի քանակը: Սակայն ենթաստամոքսային գեղձի ուռուցքներով մկների վրա նախնական փորձերը ցույց են տվել, որ բեռնաթափման սննդակարգը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում ուռուցքի զարգացման վրա, քան կետոգենային սննդակարգը: Սա նշանակում է, որ գլյուկոզայի պարունակությունը մեծ դեր չի խաղում ուռուցքների աճի դանդաղեցման գործում:

Հետազոտողները վերլուծել են ենթաստամոքսային գեղձի ուռուցքների աճը եւ սննդանյութերի պարունակությունը մկների մոտ, որոնք համապատասխանաբար՝ սովորական, բեռնաթափման եւ կետոգենային սննդակարգ են ունեցել: Վերջին երկուսի դեպքում մկների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազել է: Սակայն բեռնաթափման սննդակարգի դեպքում նվազել է նաեւ լիպիդների մակարդակը, մինչդեռ կետոգենային սննդակարգի դեպքում այն աճել է: Առանց լիպիդների, քաղցկեղային բջիջները չեն կարող կառուցել իրենց բջջային թաղանթները, ինչը ստիպում է նրանց ինքնուրույն զբաղվել այդ նյութերի արտադրությամբ: Միեւնույն ժամանակ, նրանց համար կարեւոր է պահպանել հագեցած եւ չհագեցած ճարպաթթուների հավասարակշռությունը, ինչի համար նրանց անհրաժեշտ է ստեարիլ-CoA դեսատուրազա (SCD)՝ ֆերմենտ, որը առաջինը վերածում է երկրորդին:

Երկու սննդակարգերն էլ նվազեցրել են SCD-ի ակտիվությունը, սակայն կետամինային սննդակարգի դեպքում քաղցկեղային բջիջները բավարար լիպիդներ են ունեցել։ Բեռնաթափման սննդակարգին հետեւող մկները չեն կարողացել լրացնել ճարպաթթուների պակասը ո՛չ սննդից, ո՛չ էլ իրենց «արտադրության» օգնությամբ։ Նրանց ուռուցքի աճը զգալիորեն դանդաղել է։ Նախկինում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով 1165 հիվանդների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպերի բարձր պարունակությամբ եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերը կարող են կապված լինել պացիենտի կյանքի տեւողության մեծացման հետ: Միեւնույն ժամանակ, հետազոտողները քաղցկեղով հիվանդներին բեռնաթափման սննդակարգ խորհուրդ չեն տալիս՝ դրան դժվար է հետեւել, եւ այն կարող է ծանր կողմնակի ազդեցություններ ունենալ: Միաժամանակ չհագեցած ճարպաթթուների առկայությունից քաղցկեղային բջիջների կախվածության բացահայտումը կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման համար։

«Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված