Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իշխանությունն իր ձախողումները փորձում է փաթաթել ուրիշների վզին. Ինչ կապ ունի գազի գինը 5-րդ էներգաբլոկի հետ, և ում մեղքով առաջացավ այդ խնդիրը.168.am

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։

Այդ խնդիրը չէր առաջանա, եթե ժամանակին կատարվեին էներգահամակարգում նախատեսված ծրագրերը։ Ծրագրերը կամ դրանց իրականացման ժամկետները ձախողել են ու համակարգը կանգնեցրել փաստի առաջ։

Հայաստանին մատակարարվող գազի գինը կամ ներքին սակագինը կապված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում առաջացած խնդիրների հետ։ Եթե հաջողվի լուծել 5-րդ էներգաբլոկի խնդիրները, գազը չի թանկանա, ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Ըստ էության բուն սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև, եթե հիշում եք, մենք 2019 թվականին ծանր և բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց գլոբալ իմաստով մենք ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված՝ ժամանակին, 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է՝ էլեկտրաէներգիա արտադրող։ Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ բոլոր ներդրումները, որոնք «Գազպրոմ» խմբի կողմից իրականացվում են ՀՀ-ում, նույն այդ համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն»։

«Հրազդան 5-ում» իրականացվել են ավելի քան 360 մլն դոլարի ներդրումներ։ Էներգաբլոկը կառուցվել է, բայց լիարժեք չի աշխատել և չի ստացել նախատեսված եկամուտները։ Թե ինչո՞ւ, մեկ այլ հարց է, որն էլ ուղղակիորեն առնչվում է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը։

Էներգաբլոկի ներդրումային ծրագիրը փոխկապակցված է եղել Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հետ։ Այն պիտի աշխատեր և արտադրված էլեկտրաէներգիայի կեսը՝ գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում, մատակարարեր իրանական շուկա։ Մատակարարումը պիտի իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի միջոցով։

Գծի կառուցումը նախատեսված էր ավարտել 2018թ. վերջին, բայց մինչև այժմ չի ավարտվել։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ կարող է ավարտվել։ Սահմանված վերջին ժամկետը այս տարվա դեկտեմբերն է։ Սակայն դա էլ այլևս արդիական չէ։

Իշխանությունները ձախողել են գծի կառուցման բոլոր հնարավոր ժամկետները։

Նախկինում էլ աշխատանքները դանդաղ էին ընթանում, բայց իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, գրեթե կանգնեցին։ Իշխանափոխությունից առաջ գծի կառուցման վերջնաժամկետն էր 2019թ. սեպտեմբերը։ Իշխանափոխությունից հետո այն տարեցտարի երկարացվեց։

Հիմա էլ համավարակն են պատճառ բերում, երբ մինչ այդ բոլոր հնարավորություններն ունեին նախատեսված ժամկետում գծի կառուցումն ավարտելու համար։

Այս անգամ էլ սահմանված վերջնաժամկետը 2021թ. վերջն է։ Տարվա ավարտին 2 ամիս է մնացել, ու կրկին նույն իրավիճակն է։ Դժվար է նույնիսկ մոտավոր ժամկետներ ասել, թե երբ հնարավոր կլինի ավարտել երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել էր Սյունքի մարզ, որտեղ ծանոթացել էր այն ենթակայանի շինարարական աշխատանքներին, որը պիտի սպասարկի երրորդ բարձրավոլտ գիծը։ Խոսքը  «Նորավան» ենթակայանի մասին է։ Այցի ընթացքում «իրատեսական է համարվել 2022-2023 թթ. ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը»: Մեջբերումը պաշտոնական հաղորդագրությունից է։

Ահա այսպես։

Թե ինչ նշանակություն ունի այս գծի կառուցումը մեր երկրի համար, բազմիս ասվել է։ Այն 3 անգամ մեծացնում է էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորությունը, պայմաններ ստեղծելով ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ի սկզբանե նախատեսված ժամկետից անցել է արդեն 3 տարի, իսկ գծի շահագործման հեռանկարները շարունակում են անորոշ լինել։

Երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ձգձգումն էլ դարձել է Հրազդանի 5-ում առաջացած ֆինանսական խնդիրների հիմնական պատճառը։ Գիծը պիտի շահագործվեր, որպեսզի ամբողջ հզորությամբ աշխատեր նաև էներգաբլոկը։ Գծի կառուցման ժամկետները ձախողվել են, խնդիրներ ստեղծելով նաև Հրազդան 5-ի համար։

Կայանը մի պահ աշխատում էր հզորությունների 30 տոկոսի չափով, իսկ այս տարվա սկզբից ընդհանրապես դադարեցրել է աշխատանքը։ Կուտակվել են գրեթե 100 մլն դոլարի պարտքեր։ Եվս 16 մլն եվրոյի անհրաժեշտություն է առաջացել՝ գազատուրբինի հիմնանորոգման համար։ Ու քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իշխանություններին դուր գալու համար, նպատակահարմար չի համարել դա ներառել սակագներում, կայանը ապրիլից կանգնած է։

Այդպես չէր լինի, եթե ժամանակին իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք ձախողել է։ Ու հիմա բոլորս ենք ստիպված լինելու կրել դրա հետևանքները։ Այն կարող է լինել՝ ինչպես գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեսքով։ Նայած, թե ինչպիսի լուծում կընտրվի։

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա՝ առանց «Հրազդան 5-ի» էլ, առկա է ֆինանսական ճնշման մեծացում։ Թեև օրերս, շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացումից հետո, վերաթողարկվեց ատոմակայանը, այնուհանդերձ այն նախատեսվածից գրեթե 2 շաբաթ ուշացումով միացավ ցանցին։ Երկարաձգման աշխատանքները պլանավորված էր ավարտել 141 օրում, ավարտվեցին 155 օրում։

Թվում է, թե մեծ բան չէ, հատկապես նման ծավալի աշխատանքներից հետո։ Բայց պետք է իմանալ, որ ատոմակայանի յուրաքանչյուր չաշխատած օրը, առավել ևս՝ նախատեսված ժամկետից 14-օրյա շեղումն էական ազդեցություն է ունենում էներգամատակարարման հաշվեկշռի, հետևաբար՝ նաև համակարգի ֆինանսական վիճակի վրա։

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, որոնք ինչ-որ կերպ պիտի փոխհատուցվեն։ Իսկ փոխհատուցման հիմնական աղբյուրը սակագներն են։

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)
Ամենադիտված