Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարություն՝ անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարություն են տարածել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ։ Հայտարարությունը ստորև․
Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը:
 
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով:
 
Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ատացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով»:
 
Գործող խմբագրությամբ որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը կրկնում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հովդածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը, ըստ որի՝ «մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:
 
Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով»:
Առաջարկվող նախագիծը խնդրահարույց է մի շարք պատճառներով.
 
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը ՀՀ քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, որը նախատեսված է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար:
Ըստ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքի առաջ որպես անձ ճանաչվելու : Այդպիսով, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ որպես իր ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
 
Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի տևողությունն ուղղակիորեն պայմանավորում է անձի այլ իրավունքների իրացման հնարավորությունը, այդ թվում՝ իրավական և սոցիալական պաշտպանությունը: Կարճաժամկետ վավեր փաստաթղթի ներմուծումը էականորեն կխոչընդոտի անձանց՝ սոցիալական ծրագրերի, իրավական պաշտպանության միջոցների և այլ ծառայությունների հասանելիությունը:
 
2. ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոչ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակավայր ընտրելու իրավունք:
 
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
Առաջարկվող նախագծով էականորեն սահմանափակվելու և խոչընդոտվելու է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ զրկելով ՀՀ տարածքից դուրս երկարաժամկետ շրջագայելու և ՀՀ տարածքից բացակայելու հնարավորությունը:
 
Վավերականության կարճ ժամկետ ունեցող անձնագրի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններ մուտք գործելու թույլտվությունների (վիզաների) ժամկետը նույնպես կնվազի, ինչը կհանգեցնի ազատ տեղաշարժվելու իրավունքի անհիմն սահմանափակման, հատկապես օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, աշխատող քաղաքացիների համար, բյուրոկրատական և փաստաթղթային անհարկի գործընթացների, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության քաղաքացիների համար:
 
Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի կրճատման առաջարկն ուղղակիորեն հակասում է 2012թ. մարտի 1-ին՝ կողմերն ապահովում են վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, ավելին՝ կողմերը պարտավոր են շարունակել խթանել վիզաներին տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի միջոցով քաղաքացիների տեղաշարժը մինչև մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը:
 
3. Կծանրաբեռնվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում անձնագրերի տրամադրման գործառույթ իրականացնող մարմնի՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության աշխատանքը, այլև տարբեր երկրներում ՀՀ հյուպատոսական ծառայությունների աշխատանքը՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիների իրավունքների լրացուցիչ խախտումների, այդ թվում հնարավոր ձգձգումների և վավերական անձնագիր ունենալու՝ քաղաքացու իրավունքի խախտման, ինչպես նաև քաղաքացու և անձի այլ իրավունքների իրացման անհնարինության:
 
4. Նախագիծն ուղղակիորեն հակասում է վերոնշյալ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին, որն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան կառավարության որոշումը: Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, ինչը տվյալ դեպքում տեղի կունենա, եթե նախագիծը ընդունվի:
 
5. Եվ վերջապես, ներկայացված նախագիծը որևէ հիմնավորում չի պարունակում: Հեղինակող մարմնի կողմից չեն ներկայացվել նման փոփոխության առաջարկի անհրաժեշտությունն ու հիմքում ընկած հանգամանքները, չեն գնահատվել անձնագրի վավերականության ժամկետը հինգ անգամ կրճատելու հետ կապված ռիսկերը ինչպես տեխնիկական, ֆինանսական, այնպես էլ մարդու իրավունքների արդյունավետ իրացման համար: Որպես հիմնավորում նշվել է բացառապես Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը, որի բովանդակությունը հրապարակային չէ և անհայտ է հանրությանը՝ առաջացնելով կամայական մեկնաբանությունների հիմքեր:
Հաշվի առնելով վերոգրյալ մտահոգությունները՝ պահանջում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից:
 
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Բաց Հասարակության հիմնադրամներ- Հայաստան
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոն«Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
Ամենադիտված