Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են.

Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ.

Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:

Գ) Հասարակության մեջ սերմանելով “ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր” ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:

Դ) Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել և հանրային անվստահություն խորացնել սեփական Բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:

Ե) Ամեն գնով աղավաղել և պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության և Հայ ժողովրդի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգևոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային և հակաքրիստոնեական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:

Զ) Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:

Է) «Պողպատյա մանդատի» անվան տակ, ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել և ունեզրկել Հայաստանն ու Հայ ժողովրդին:

Այլ օրակարգեր Նիկոլը չունի և դատելով ամոթալի պատերազմի հետևանքներից և ստորագրած կապիտուլյացիոն ակտից՝ չի էլ կարող ունենալ:

Թվարկվածները գուցե ամբողջական չեն, բայց բավարար են, որպեսզի Հայաստանի քաղաքական միտքը, թեկուզ ուշացումով, բայց մտածի և խոսի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին: Իմ կարծիքով, այսօր Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել «ապագա Հայաստանի» հարցը:

Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև «ապագա կա», բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ «ապագա կա»-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան:

Սակայն իրականում, ո՞րն է Հաաստանի ապագան: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ:

Սա է հարցերի հարցը, իսկ կապիտուլյանտներից՝ օր առաջ պետք է ձերբազատվել»:

Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատումՓաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան ԽաչատրյանըԱշակերտը կրակել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ ԱդրբեջանՈղբերգական դեպք՝ Երևանում․ «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրվել է տղամարդու մահ․ հայտնի է ինքնությունը«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ «Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ» Խոշոր վթար՝ Երևանում«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» «Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը. պատմության այս օրը (06 փետրվար)«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին կրկին թանկացել էՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին»
Ամենադիտված