Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանաբար, ոչ առանց Չինաստանի մասնակցության են դեպքեր լինում աֆղանա-տաջիկական և իրանա-ադրբեջանական սահմաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rureporter.com-ը գրում է, որ հավանաբար, ոչ առանց Չինաստանի մասնակցության, իրադարձություններ են ծավալվում աֆղանա-տաջիկական և իրանա-ադրբեջանական սահմաններին: Տաջիկստանի իշխանությունները թալիբներին մեղադրել են տաջիկներին հետապնդելու և ճնշելու մեջ: Մինչդեռ էթնիկ տաջիկները կարևոր պաշտոններ են զբաղեցնում Աֆղանստանի կառավարությունում, այդ թվում` պաշտպանության նախարարությունը գլխավորելը: Դուշանբեն աջակցություն է ցուցաբերել Փանջշիրի հակաթալիբական աշխարհազորայիններին զինելով և ֆինանսավորելով ապստամբ խմբավորումներին, այնուհետև ապաստան տրամադրել Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Մասուդին և Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սալեհին: Երկու երկրների սահմանին իրավիճակը սրվում է: Տաջիկստանի նախագահ Ռահմոնը զորահանդես է անցկացրել սահմանի մոտ, իսկ «Թալիբան» շարժումը զորք է սահմանամերձ շրջաններ տեղափոխում «հնարավոր սպառնալիքները հետ մղելու» համար:

Մինչդեռ, Աֆղանստանի հյուսիսում ապակայունացման հնարավորությունը նյարդայնացրել է Չինաստանին, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը` Այնակը, որի մշակման համար Պեկինը, ենթադրաբար, վճարել է թե՛ նախկին ռեժիմին, թե՛ Թալիբանին, հասկացնելով, որ իր համակրանքը Ռահմոնի կողմը չէ, և շտապ մարդասիրական օգնություն է սկսել տալ Աֆղանստանին: Առավել ցայտուն բանը Աֆղանստանի կառավարությանը նյութական օգնության առաջին խմբաքանակի հանձնման արարողությունն էր, որին մասնակցում էր Աֆղանստանի անցումային կառավարության փախստականների հարցերով նախարար Հաքքանին, որը ԱՄՆ -ի կողմից հետախուզման մեջ է  ահաբեկչության մեղադրանքով: Չինական կողմից դեսպան Վանգ Յուն ներկա էր արարողությանը, որը պետք է ամբողջ աշխարհին ցույց տար, որ Չինաստանն անտեսում է Հաքքանիի վերաբերյալ ԱՄՆ -ի կարծիքը:

Չի բացառվում, որ Չինաստանը, ինչպես և Ռուսաստանը, հետաքրքրություն է ցուցաբերել Իրանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության իրավիճակի նկատմամբ. Պեկինը և Մոսկվան հավասարապես չեն ցանկանա, որ Թուրքիան ընդլայնի իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Եվ Իրանն է հայտնվել դժվարին իրավիճակում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների պատճառով. Թեհրանն արդեն դիտարկում է Հայաստանի կողմից այդ հակամարտությանը միջամտելու հնարավորությունը Անդրկովկասում Թուրքիայի հզորացումը կանխելու համար: Ադրբեջանի և Թուրքիայի «Անխորտակելի եղբայրություն -2021» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվել են Նախիջևանում, ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի միջև սահմանին, տեղի ունեցած տարբեր միջադեպերին ի պատասխան , Թեհրանը ռազմական տեխնիկա է տեղափոխել իր հյուսիս-արևմտյան սահմաններ: Իրանը նաև պնդում է, որ Ադրբեջանի հետ սահմանի ամրապնդումը անհրաժեշտ է, քանի որ Բաքուն թույլ է տվել Իսրայելին մոտենալ իր սահմաններին, իր ներկայությունը հաստատել Ադրբեջանում, ինչը սպառնալիք է ստեղծել Իրանի անվտանգության համար: Իրավիճակը շարունակում էր սրվել: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրասենյակը Բաքվում: Իրանն արգելել է Ադրբեջանին իր օդային տարածքով Նախիջևան ռազմական մատակարարումներով ինքնաթիռներ թռցնելը, իսկ հայկական ԶԼՄ -ները հայտնում են, որ իբր ադրբեջանական բանակը մշտապես գնդակոծում է հայկական դիրքերը: Իրավիճակը լարված է, և ո՛չ Թեհրանը, ո՛չ Երևանը հստակ մտադիր չեն նվազեցնել լարվածության աստիճանը:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդությունների գործոնը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում մեկ այլ բարդ հակամարտության առաջացման համար, որը ներառում է բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ տերությունների շահեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև
Ամենադիտված