Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման տրամադրվածությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ից:
Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունն ամեն կերպ օժանդակել այս գործընթացին՝ ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով:
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ մոտենում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման մեկ տարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, ամփոփվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը հայտարարել են, որ նշված հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է և պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը մնացած հարցերի շուրջ: