Ադրբեջանի և Թուրքիայի անվտանգության խորհուրդների ղեկավարները հանդիպել են Անկարայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այցն իրականացվել է երկու երկրի համապատասխան կառույցների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության արդիական հարցերի քննարկման նպատակով:
Նշվում է, որ առանձնազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկրների սերտ համագործակցությանը՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:
Քննարկվել են Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին ընդունված հռչակագրից բխող պարտավորվածությունների և հեռանկարների իրագործմանն ուղղված հարցերը: