Ադրբեջանցի ընդդիմադիրները բողոքի ակցիա են անցկացրել իշխող կուսակցության նախկին գրասենյակի դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 13-ին NIDA և D18 երիտասարդական շարժումների մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախկին գրասենյակի դիմաց: Այդ մասին հայտնում է «Թուրան» -ը:
Ակտիվիստները պահանջում էին ազատ արձակել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ Նիյամեդդին Ահմեդովին և Ֆուադ Ահմեդլիին, ասվում է հայտարարության մեջ.
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը չի ձերբակալել ցուցարարներից ոչ մեկին: Կարանտինային ռեժիմի կանոնները խախտած ցուցարարները դուրս են բերվել տարածքից: