Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Կովկասի տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը:
Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինս բացահայտել է նաև նախագահների հանդիպման օրակարգը՝ նշելով քննարկվելիք գլխավոր թեմաները:
«Մենք ընդարձակ կապեր ունենք ԱՄՆ-ի հետ: Առաջնորդները կքննարկեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցերտ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է թուրք առաջնորդի խոսնակը: