Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչու պատվաստված աշխատողները 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստ չեն հանձնում, եթե պատվաստումը չի պաշտպանում վարակվելուց, ասել է․ «Որովհետև պատվաստված մարդկանց վարակման ռիսկը շատ ավելի նվազ է և անգամ վարակման դեպքում նրանք շատ ավելի մեղմ են տանում, առանց սիմպտոմների և վարակելիության ցուցանիշն էլ շատ ավելի նվազ է նրանց մոտ»։