Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղ է սկսել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ այն փորձագետների կանխատեսումները, որոնք ասում էին, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի Մոսկվա կատարած այցից և ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններից հետո Թեհրանի և Բաքվի հարաբերություններում «լիցքաթափում» կլինի չի իրականացվում ... Դա հնարավոր կլիներ, եթե Բաքուն և Թեհրանը քննարկեին միայն Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները կամ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճը: Բայց Թեհրանը նշաձողը շատ ավելի է բարձրացրել և ավելի լայն է մտածում:

Նախ «վերոգրյալի» մասին: Իրանն ասում է, որ չի հանդուրժի «Կովկասում քարտեզի աշխարհաքաղաքական փոփոխությունները»: Անհասկանալի է, թե տարածաշրջանում կոնկրետ ի՞նչ «աշխարհաքաղաքական փոփոխությունների» մասին է խոսքը, եթե ելնենք նրանից, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերականգնել է նախկինում կորցրած շրջանների նկատմամբ վերահսկողությունը: Նույնիսկ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան այսպես կոչված Զանգեզուրի հաղորդակցական միջանցքի բացման դեպքում սահմանների որևէ «փոփոխության» մասին խոսելու հիմք չկա: Առավել ևս, որ Իրանը նախկինում երկար տարիներ հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին:

Հիմա «ավելի լայն» թեզի մասին: Թեհրանն իր «լուրջ մտահոգությունն» է հայտնել «տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների» առկայության հարցով հայտարարելով, որ «Իսրայելը հիմնավորվել է Իրանի հյուսիսարևմտյան սահմանին ԱՄՆ -ի պարտությունից հետո» (հավանաբար նկատի ունի, առաջին հերթին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը): Բաքուն կտրականապես հերքում է այդ «փաստը» և ապացույցներ պահանջում: Սակայն ներկայումս Իրանում սկսել են խոսել ոչ միայն Ադրբեջանից, քանի որ համարում են, որ այնտեղ իսրայելական ազդեցությունը ընդամենը ավելի ընդհանուր գործընթացի տարրերից մեկն է: ԱՄԷ -ն և Բահրեյնը, որոնք Իրանից բաժանված են միայն Պարսից ծոցով, 2020 թվականին Ավրաամյան համաձայնագրով կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները: Հայտնի է նաև Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Իրաքյան Քրդստանի իշխանությունների իսրայելական կողմի հետ համագործակցության մասին: Ըստ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի իրանական ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկի «իր պատմության ընթացքում Իսրայելը երբեք այդքան դիվանագիտական, տնտեսական և ռազմա-հետախուզական հարաբերություններ չի ունեցել Իրանին սահմանակից երկրների հետ, որը հավասարազոր է Իսրայելի ճնշման լծակների»:

Նման իրավիճակը Թեհրանում սկսել են ընկալել որպես «նոր պոտենցիալ սպառնալիք», չնայած այն չի ծագել երեկ կամ այսօր: Այս գործընթացները ընթանում են երկար ժամանակ, ինչին Իրանը նախկինում մեծ ուշադրություն չէր դարձնում: Բայց ամեն ինչ սկսել է փոխվել Իրանի նախագահի փոփոխությամբ. Պահպանողական մտածողությամբ Իբրահիմ Ռաիսին է զբաղեցրել Հասան Ռոհանիի տեղը, ով առանձնանում էր բավականին հանդուրժող հայացքներով և Արևմուտքի հետ մերձեցման ուղիներ էր փնտրում: Ըստ ամենայնի, Իրանը մտադիր է վարել ավելի կոշտ արտաքին քաղաքականություն, և դա արդեն զգացել են Բաքվում: Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը կարծում է, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա բարդությունները «հիմնված են հիմնարար հակասությունների վրա, որոնք մակերես են դուրս եկել միայն Իրանում իշխանափոխությունից հետո»: Նրա խոսքով «Իրանի ներկայիս պահանջները Ադրբեջանին ոչ այլ ինչ են, քան պատճառներ»:

Հավանաբար շատ բան կապված է նրա հետ, թե ինչ է կատարվում բուն Իրանի ներսում, որտեղ Ռաիսին և նրա կողմնակիցները բռնել են Ռոուհանիի կառավարությանը վարկաբեկելու ճանապարհը: Նրանց կարծիքով, իբր նախորդները կենտրոնանալով արտաքին աշխարհի հետ տնտեսական և դիվանագիտական ​​հարցերի լուծման վրա մշակել են աշխարհաքաղաքական սցենար հանուն «ԱՄՆ -ի, Իսրայելի և Թուրքիայի շահերի»: Ռաիսիի կողմնակիցները գործնականում բացահայտորեն խոսում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ռոհանի-Շարիֆ տանդեմի (Իրանի արտգործնախարար) թույլ տված սխալների մասին, որոնք հանդես են եկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ, և որն էլ որոշել է Անդրկովկասում Իրանի համար ուժերի անբարենպաստ հարաբերակցությունը: Բանը հասել է նրան, որ Թեհրանը մտադիր է «առաջնագծային պաշտպանություն» ստեղծել Ադրբեջանի հետ սահմանին: Դա ըստ իրանական ռազմավարության դիմակայության հնարավոր ճակատը իր սահմաններից ավելի հեռու տեղափոխելու համար է: Բայց ինչպե՞ս: Առայժմ մի բան է հստակ. Թեհրանը երկարաժամկետ խաղ է սկսել Բաքվի դեմ, ինչի վկայությունն է երկու երկրների միջև սկսված «տեղեկատվական պատերազմի» աննախադեպ մակարդակը: Բավական է թեկուզ համառոտ ծանոթանալ, թե ինչի մասին են գրում իրանական սոցիալական ցանցերը. լուրեր են պտտվում իրանական զորամիավորումները Հայաստան տեղափոխելու մասին, առաջարկություններ են արվում, որ իրանական զորքերը Հայաստանում վահանի դեր խաղան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական տարածք ներխուժելու դեպքում: Իրանը նաև ենթադրում է, որ իրանական միջուկային ծրագրի ղեկավար Ֆախրիզադեն սպանվել է իսրայելցիների կողմից  ադրբեջանական Սիտալչայ ավիաբազայում տեղակայված ադրբեջանական տեխնիկական միջոցների օգնությամբ: Եվ այլն, և այլն:

Խնդիրը նաև այն է, որ Բաքուն և Անկարան ակնհայտորեն ուշացնում են Ղարաբաղյան պատերազմից հետո Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այժմ իրանական ուժեղացված գործոնը Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանում ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարում: Հետագայում փորձագետները չեն բացառում հավանականությունը, որ Թեհրանն ադրբեջանական ուղղությամբ մտնի հիբրիդային դիմակայության մեջ, ինչը կխոչընդոտի Բաքվի դիվանագիտության մանևրելիությանը: Այնուամենայնիվ երկու երկրներն էլ դժվար թե պատրաստ լինեն բաց առճակատման: Սակայն, քանի որ կողմերի միջև առկա հիմնական հակասությունները չեն վերացել, պետք է սպասել մեծ փոփոխությունների:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ
Ամենադիտված