Լավրովը Սերբիայում հանդիպում է անցկացնում թուրք պաշտոնակցի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Սերբիայում հանդիպում է անցկացնում թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, բանակցություններն անցկացվում են Բելգրադում ընթացքող Չմիավորման շարժման հոբելյանական համաժողովի շրջանակում: Հանդիպման սկզբին կողմերը ողջույնի խոսք են փոխանակել, այնուհետև խնդրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռանալ բանակցությունների սենյակից:
Ինչպես ակնկալվում է, հանդիպման ավարտից անմիջապես հետո Լավրովը կմեկնի Նուր-Սուլթան: