Ո՞ր բանջարեղենն է օգտակար երկարակեցության եւ քաղցկեղի դեպ պայքարի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿաղամբը կարելի է ամենաօգտակար բանջարեղեններից մեկն անվանել, քանի որ այն դրականորեն է ազդում կյանքի տեւողության վրա եւ նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Քրիստինա Միկստասը:
Ինչպես նշում է Express-ը, կաղամբը մի շարք հակաօքսիդանտներ է պարունակում, այդ թվում` վիտամին C, մանգան, ֆիտոնուտրիենտներ: Կաղամբը նաեւ օգնում է նվազեցնել այտուցը, բորբոքումը եւ քաղցկեղի ռիսկերը, քանի որ այն սուլֆորաֆան է պարունակում, որը կանխում է կերակրափողի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը:
Mayo Clinic-ի բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ կաղամբ օգտագործել, սակայն նշում են, որ այն արդյունավետ է միայն բորբոքումը սրող սննդամթերքի բացառման դեպքում, ինչպիսիք են վերամշակված սնունդը, թխուկները, տապակած սնունդը, քաղցր ըմպելիքները եւ այլն: