Փոքր ավիացիայի ոլորտի ռուսական տեխնոլոգիաները նախատեսվում են կիրառել Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmadeinrussia.ru-ն գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի տնօրեն Արմեն Մելիքյանը հանդիպել են փոքր ավիացիայի ոլորտում հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ:
«Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանում ռուսական տեխնոլոգիաների հիման վրա փոքր օդանավերի հավաքման ձեռնարկություն ստեղծելու նախագիծ և հույս հայտնել, որ ներդրումային բանկերը կմասնակցեն այդ նախագծին», - ասված է ՌԴ արդյունաբերության նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Արմեն Մելիքյանը խոսել է ներդրումային ծրագրերի գնահատման նկատմամբ բանկի մոտեցման մասին և բացատրել ֆինանսավորման համար ներկայացվող նախագծերին ներկայացվող պահանջները: Նա նաև մատնանշել է բիզնես պլանի վերջնականացման, ֆինանսավորման աղբյուրների որոշման և փաստաթղթերի մշակման մեջ միջազգային խորհրդատվական գործակալությունների ներգրավման անհրաժեշտությունը: Բացի այդ, հանդիպմանը քննարկել է Հայաստանում ներդրումային այն ծրագրի իրականացման հեռանկարը, որը նախատեսում է T-511 մոդելի հիման վրա օդանավերի հավաքման հայաստանյան ձեռնարկություն ստեղծելը: Այդ համատեքստում Դոնչենկոն խոսել է Ռուսաստանում փոքր ավիացիայի զարգացման ներուժի մասին և մատնանշեց ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության բարելավման կարևորությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը