Փորձագետ Սիվկով. Թուրքիան պատրաստվում է ներգրավվել Իրանի հետ պատերազմի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆDiscover24.ru-ն գրում է, որ ըստ ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի հազիվ թե Թուրքիան Կիևից իր անօդաչու թռչող սարքերը պահանջեր պարզ սահմանային պարեկության համար: Նրա կարծիքով, Անկարան պատրաստվում է պատերազմի Իրանի հետ: Սիվկովը բացատրել է, որ Թուրքիայի գործողությունները վկայում են Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության աճի մասին: Հավանական է, որ Անկարան ենթադրում է ռազմական գործողությունների վաղաժամ սկիզբ և, հետևաբար, իր մոտ է հավաքում է բոլոր հնարավոր ուժերը: Նա հիանալի հասկանում է, որ Իրանը Հայաստան չէ, ուստի Ադրբեջանը չի կարող միայնակ գլուխ հանել դրանից: Հետևաբար, Թուրքիան ստիպված կլինի ներգրավվել պատերազմի մեջ, չնայած այն բանին, որ թե՛ Անկարան, և թե՛ Թեհրանը Աստանայում Սիրիայի հարցով գործընթացի մասնակիցներ են:
Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են իրականացնում Նախիջևանի տարածաշրջանում հայկական սահմանի անմիջական հարևանությամբ: Ենթադրվում է, որ դա պատասխան է Թեհրանի զորավարժանքներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը