Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16 -ին կայցելի Թուրքիա ՝ քննարկելու երկկողմ գործընկերություններն ու միջազգային համագործակցությունը:
Հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտի հայտարարությանը:
Հայտարարության համաձայն՝ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում:
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ԵՄ -ի հետ Թուրքիայի համագործակցությունը և փախստականների պաշտպանությունը: