Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի 144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր: