Ռուսաստանի ՆԳՆ-ն նոր կարգ է պատրաստում օտարերկրացիների մուտքի և ելքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է համալիր մոտեցում կիրառել արտասահմանցիների մուտքն ու ելքն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով` գործընթացը մի քանի ամիս կտևի։
«Ինչ վերաբերում է պատվաստանյութերին։ Այո, ես գիտեմ, որ մեզ մոտ հիմա նախագահի հանձնարարությամբ ներքին գործերի նախարարությունը թափանցիկ համալիր մոտեցում է պատրաստում այն մասին, թե ինչպես պետք է ապահովվի մուտքը ՌԴ և ելքը ՌԴ-ից։ Մենք ցանկանում ենք, որ այդ ընթացակարգերը լինեն թափանցիկ»,-ասել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ արտգործնախարարը հավելել է` Ռուսաստանը շահագրգռված է, որ ԵՄ բիզնեսն իրեն հարմարավետ զգա Ռուսաստանի Դաշնությունում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում հույս ունեն` կորոնավիրուսի դեմ պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն արագ արդյունք կունենան: