Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության  ներկայացուցիչներ։ Նիստի որոշ մասնակիցներ հանդիպմանը միացել են տեսակապի միջոցով։

Նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունում եմ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի մասնակիցներին: Մենք շատ ուրախ ենք տեսնել բոլորիդ Հայաստանում: Վստահ եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական դաշտում, կնպաստի մեր գերատեսչությունների միջև համագործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Հանդիպման օրակարգում ներառված էր շուրջ 20 հարց։ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020 թ. հոկտեմբերի 21-ի նիստի որոշումների կատարման մասին զեկուցել է խորհրդի քարտուղարության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարները։ Խորհուրդը դրական է գնահատել բազային կազմակերպությունների գործունեությունը և առաջարկել է աջակցել վերոնշյալ ոլորտներում ուսանողական օլիմպիադաների ու մրցույթների, կրթական ծրագրերի խթանման նպատակով միջոցառումների անցկացմանը, ԱՊՀ տարածքում ուսանողների և գիտամանկավարժական աշխատողների փոխանակմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համալսարանների միջև համագործակցության ընդլայնմանը։ Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով։ 

Հաջորդ հարցերը վերաբերել են ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի ապահովման առումով միասնական չափանիշների մշակման առաջարկին, ինչպես նաև մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի անցկացմանը։

Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) արդյունքներին, ԱՊՀ համագործակցության հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների ծրագրին, ինչպես նաև կրթության ոլորտում նորմատիվ-իրավական բազայի վերլուծության հարցերին։

Քննարկվել են նաև COVID-19 համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով կրթության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության և ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու մանկավարժների VII համագումարի վերաբերյալ հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը շուտով կներկայացվի Ազգային ժողով՝  վավերացման, որն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կընձեռի ԱՊՀ տարածքում ուսանողների և դասախոսների փոխանակման տեսանկյունից։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ երկրների մեր գործընկերներին, որը կազմակերպվել է բարձր մակարդակով։ Ի դեպ, ՀՀ 2020-2021 թվականների երիտասարդական մայրաքաղաք Կապանում հոկտեմբերի 11-13-ը կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը: Այս ամենով մենք նոր շունչ ենք հաղորդում ԱՊՀ տարածքում ԿԳՄՍ ոլորտներում համագործակցությանը»,-շեշտել է նախարար տեղակալը։  

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Գալինա Կազակն իր գոհունակությունն է հայտնել նիստի՝ բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ։ 

«Անցյալ տարի որոշում կայացվեց, որ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնում է Հայաստանը։ Նշեմ, որ այս տարին բավականին արդյունավետ էր․ բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, և բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, և դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Քննարկել ենք նաև, թե ինչպես են իրագործվում ԱՊՀ ղեկավար մարմինների որոշումները և նախանշել հետագա համագործակցության ուղիները»,- նշել է Գալինա Կազակը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2022 թվականին այլ երկրի փոխանցելու հարցով։ 

Նիստի ավարտին կստորագրվի նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստի թիվ 9 արձանագրային որոշումը։

Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի կանոնակարգի համաձայն` խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։

Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ
Ամենադիտված