Զորամասերի հրամկազմի հետ եռօրյա հավաքներ են անցկացվել. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հավաքների ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրամկազմին հանձնարարվել է ստորաբաժանումները նախապատրաստել ձմեռային փուլին և վերացնել առկա խնդիրները։