Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանա-ադրբեջանական հարաբերությունները կարծես թե լարված է։ Շատերը խոսում են նաև իրանական հոգևորականների ցանցի միջոցով Ադրբեջանի պառակտման հնարավորության մասին։ Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցինб թե ի՞նչ է կատարվում իրանա–ադրբեջանական հարաբերություններում ադրբեջանագետը պատասխանել է․ «Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը շատ ավելի բազմաշերտ է ու բարդ, քան առաջին հայացքից կարող է թվալ, ուստի ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն այդ երկու պետությունների շփումների համատեքստում: Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրել է տարածաշրջանային լուրջ վերադասավորումների: Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ տարածաշրջանում հարցերն այսուհետ լուծելու են միասնաբար՝ հիմքում ունենալով էթնիկ գործոնը: Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողն՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության դեմ, սուր արձագանք գտավ Իրանում: Այդ քառատողը պատահաբար չէր հնչեցվել: Ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ անվտանգային մարտահրավերներ է պարունակում ոչ միայն մեր, այլ տարածաշրջանի այլ պետությունների համար: Իրանական կողմի անհանգստությունն ու դրանից բխող գործողություններն ասվածի վառ ապացույցն են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր պառակտմանը, ապա, չբացառելով որևէ սցենար, այս պահին դա քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, բոլոր գործընթացները գտնվում են իշխող ընտանիքի խիստ վերահսկողության տակ: Ադրբեջանում ոչ վաղ անցյալում ձերբակալել և չեզոքացրել են «խնդրահարույց» իսլամիստներին, որպեսզի բացառեն նման սցենարի իրագործումը»:

Հարցինб թե Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ի՞նչ նպատակ ունեն Տաթևիկ Հայրապետյանը պատասխանել է․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միայն Թուրքիան և Ադրբեջանը անցկացրել են մոտ հիսուն համատեղ զորավարժություն, մարտական վարժանք ու խորհրդատվություն: Միայն նախորդ ամիս մոտ յոթ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել, դրանից մեկն էլ Պակիստանի ներգրավմամբ: Այս օրերին Նախիջևանում տեղի ունեցող հերթական զորավարժությունները ևս պատահական չեմ համարում: Թեև դրանք դիտարկվում են որպես պատասխան Իրանի կողմից ձեռնարկված զորավարժություններին, բայց եթե ուշադիր հետևենք թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններին, ապա հստակ կտեսնենք՝ մեր հակառակորդները պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարներին: Նկատի ունեմ՝ նրանք ձեռնարկում են բոլոր քայլերը, այդ թվում նաև ուժի կիրառմամբ իրագործելու իրենց ռազմավարական նպատակները տարածաշրջանում, իսկ դրանց մեծ մասը կապված է հենց ՀՀ սուվերեն տարածքի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելու
Ամենադիտված