Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա: Նա Լվով կժամանի հինգշաբթի ՝ հոկտեմբերի 7-ին, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Լվովում ուկրաինական և թուրքական դիվանագիտության ղեկավարները կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի իններորդ հանդիպումը: Բանակցությունները նպատակ ունեն նախապատրաստվել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի անցկացմանը 2022 թվականի սկզբին՝ Կիևում», - ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նախատեսում են քննարկել, առաջին հերթին, Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաև Ղրիմի հարթակում փոխգործակցության շրջանակներում հետագա քայլերը և կգնահատեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարգավիճակը: