Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմության այս օրը (հոկտեմբերի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին
կազմակերպել խաղաղության գագաթնաժողով։
1926 – ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։
1927 – ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։
1937 – ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։
1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։
1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվելյանը։
1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։
1954 – ծնվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։
2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:
2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։
2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է
սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը բեմից իջնելով դահլիճ ծեծկռտուքի մեջ է մտել
հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն
այնքան է զարգացել, որ ուղիղ եթերը անմիջապես ընդհատվել է:
2011-Երևանն երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել` բացվել է Շառլ Ազնավուրի
թանգարանը և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:
2013-վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի
շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները
շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:
2016-Առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։
2017-Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։
2019-Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ
մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը
հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական
պատասխանատվության։
2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ
Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
3761մ․թ․ա․ —ըստ հուդայիզմի սա աշխարհի ստեղծման օրնէ, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա
ժամանակագրությունը։
312 մ․թ․ա․—ըստ մակեդոնական օրացույցի այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի
հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և
հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ․թ․ա․ 64 թվականը։
1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան
հաղթանակ է տոնել Օսմանյան կայսրության նկատմամբ։
1604-վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի
տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 —կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։
1793 —ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել են
ավելի քան 30 ֆրանսիական թագավորներ, ինչպես նաև ըստ լեգենդի 5-րդ դարում դրանով օծվել է
ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։
1806 —Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը՝ կոպիրովկան։
1826 —ԱՄՆ-ի Մասսաչուսետում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։
1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է
դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։
1879 —Վիենայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։
1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։
1903 —կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։
1905 —Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական
գործադուլը։
1920 —առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։
1944 —ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և
Չինաստանը համաձայնություն են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված Ազգերի
Կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։
1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։
1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին:
1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։
1971 - Օմանը անդամագրվել է ՄԱԿ-ին։
1977 —ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան սահմանադրությունը։
1987 - սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։
1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը
1993 —Ռուսաստանում № 1-ին պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի
հուշահամալիր։
1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։
1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT
համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։
2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Ամենադիտված