Համաճարակաբանը պատմել է «դելտա» կորոնավիրուսային շտամի առանձնահատկությունների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKp.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորի կենտրոնական համաճարակաբանության ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան խոսել է «դելտա» կորոնավիրուսային շտամի առանձնահատկությունների մասին:
«Ասում են, որ դա հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, բայց հետո դա չի հաստատվել ... ծանրության առումով այն նույնն է, ինչ մնացածը», - մեջբերել է փորձագետի խոսքերը RT հրատարակությունը:
Պշենիչնայան միաժամանակ ավելացրել է, որ եթե այլ շտամների դեպքում կորոնավիրուսով հիվանդ մարդու մոտ թթվածնային պակասը կարող է առաջանալ 10-14-րդ օրը, ապա նրանք, ովքեր «ձեռք են բերել» «դելտա» շտամը շնչահեղձությունը հայտնվում է արդեն հիվանդության 5-րդից 7-րդ օրը:
«Այսինքն՝ ախտանշանները ժամանակի ընթացքում ավելի արագ են զարգանում, և դա հենց այն պատճառն է, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ այդ վարակը ավելի ծանր է: Ոչ, դա այդպես չէ, ուղղակի այդ շտամը ավելի վարակիչ է», - հավելել է համաճարակաբանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը