Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կանխատեսվում 2022 թվականի բյուջեի նախագծով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը արդեն հաստատել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախագիծը ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե առկա տնտեսական ու քաղաքական իրողություններից ելնելով, այլ բացառապես կառավարության ու քաղաքական իշխանության իրականությունից կտրված հաշվարկների վրա։ Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել և այդ փաստաթղթով փորձել է շեշտը դնել 7 տոկոս տնտեսական աճի այն ցուցանիշի վրա, որը հայտարարվել է կառավարության ծրագրում։ Առհասարակ պետական բյուջեները սովորաբար հավակնոտ են լինում, բայց ոչ իրականությունից կտրված։ Հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսում է ստանալ 1 տրիլիոն 946 մլրդ դրամի եկամուտներ և կատարել 2 տրիլիոն 188 մլրդ դրամի ծախսեր։ Բյուջեի եկամուտներն այս տարի սպասվողի համեմատ ակնկալվում է ավելացնել 290 միլիարդ, ծախսերը՝ 202 մլրդ դրամով։ Մի դեպքում՝ աճը 17,5 տոկոս է, մյուս դեպքում՝ 10 տոկոս։ Եկամուտների համեմատ ծախսերի ցածր աճը կապված է բյուջեի դեֆիցիտի հետ։ Վերջին երկու տարիներին մեծ քանակությամբ պարտքեր ներգրավելու և դեֆիցիտը մեծացնելու հաշվին կառավարությունը կատարել է ծախսեր՝ շեղվելով բյուջետային կանոնից։ Հիմա փորձ է արվում ծախսերը զսպելու միջոցով՝ դեֆիցիտն աստիճանաբար վերադարձնել կանոնի շրջանակ։ Դրանով հանդերձ, իհարկե, կառավարությունը ոչ պակաս փոքր դեֆիցիտ է պլանավորել՝ ավելի քան 242 մլրդ դրամ։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների հիմնական ակնկալիքը կապված է հարկային մուտքերի ավելացման հետ։ Այս տարի սպասվող 1 տրիլիոն 581 մլրդ դրամի դիմաց պլանավորվել է 2022թ. հավաքել 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Եթե հաջողվի այն իրականացնել՝ բյուջեի հարկային եկամուտները կավելանան 262 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Արդյունքում՝ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կբարելավվի 0,9 տոկոսով՝ կազմելով 23,4 տոկոս։ Այստեղ պարզապես մեծ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կառավարությունը մտադիր հասնել դրան։

Անցած 3 տարվա ընթացքում հաջողվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել ընդամենը 0,1 տոկոսային կետով։ 2019թ. ՀՆԱ մեջ հարկերը կազմել էին 22,4 տոկոս։ Նույնքան էին կազմել նաև անցած տարի։ Այս տարվա ակնկալիքը 22,5 տոկոս է։ Երեք տարվա ընթացքում կառավարությանը հաջողվել է հասնել ընդամենը 0,1 տոկոս բարելավման։ Սա ստվերային տնտեսության կրճատման հիմնական ցուցանիշն է, որին հաջողվել է հասնել 3 տարվա ընթացքում։ Թեև կառավարությունն ինքն էլ խոստովանել է, որ այս տարի հարկեր-ՀՆԱ սպասվող 0,1 տոկոսանոց ավելացումը լինելու է ոչ թե ստվերային տնտեսության կրճատման, այլ բացառապես օրենսդրական փոփոխությունների հաշվին։

«2021թ. սպասվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0,1 տոկոսային կետով բարելավում՝ պայմանավորված հիմնականում օրենսդրական փոփոխություններով (մասնավորապես՝ դրոշմանիշային վճարների աճով և արտահանման տուրքի կիրառմամբ)»,- 2022թ. բյուջեի ներկայացված նախագծում արձանագրել է կառավարությունը։

Այս գործոնները, անշուշտ, իրենց ազդեցությունն ունենալու են նաև հաջորդ տարվա ընթացքում։ Արտահանման տուրքի մասով ազդեցությունը նույնիսկ ավելի է մեծանալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գործելու է հենց տարվա սկզբից։ Բյուջեի հարկային եկամուտները կառավարությունը հաշվարկել է տնտեսության 7 տոկոսանոց աճի հիման վրա։ Այսինքն՝ ակնկալում է, որ հաջորդ տարի կունենանք ՀՆԱ 7 տոկոս ավելացում։ Այդ ցուցանիշը կառավարությունը վերցրել է իր 2021-2026թթ. գործունեության ծրագրից, որով նախատեսված է ապահովել՝ միջին տարեկան առնվազն 7, բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս տնտեսական աճ։ Այս տարի կառավարությունը սպասում է 6,5 տոկոս տնտեսական աճ։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, կերևա տարեվերջին։ Տնտեսական զարգացումների միտումներն այս պահին դեռևս բավական հեռու են դրանից։ Ավելին, վերջին ամիսներին տնտեսական գործընթացները գնալով դանդաղում են։ 8 ամիսների կտրվածքով ունենք 4,9 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Կառավարության 6,5 տոկոսանոց տնտեսական աճի հույսը կապված է 2 հիմնական ոլորտների հետ, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է։ Թե ինչու գյուղատնտեսություն, պարզ է. գյուղատնտեսությունը տնտեսության այն հատվածն է, որտեղ թվանակարչության միջոցով միշտ էլ կարելի է «հրաշքներ» գործել։ Կանխատեսվում է, որ արդյունաբերության աճը կլինի 4,3 տոկոս է, չնայած այս պահին ընդամենը 1 տոկոս է, իսկ գյուղատնտեսության մեջ տարին կփակվի 5,6 տոկոսանոց աճով։ Շինարարության ոլորտում աճի պոտենցիալը գնահատված է հազիվ 1,5 տոկոս։ Ութ ամսվա արդյունքը 7,3 տոկոս է։ Սա նշանակում է, որ տարեվերջին ընդառաջ կառավարությունը դրական ակնկալիքներ չունի շինարարությունից։ Սպասում է, որ աճը կշարունակի դանդաղել և տարեվերջին կկազմի հազիվ 1,5 տոկոս։ Այն էլ անցած տարվա գրեթե 10 տոկոսանոց անկումից հետո։ Հիմա էլ կառավարությունը հույս ունի, որ էկոնոմիկայի նախարարի ամիսներ առաջ արած՝ Հայաստանի մեծ շինհրապարակի վերածվելու վերաբերյալ հայտարարությունը կիրականանա 2022թ.։

Տնտեսական 7 տոկոս աճ ստանալու համար որոշել են, որ հաջորդ տարի շինարարության ոլորտում 18 տոկոսանոց աճ կարձանագրվի։ Սա աճի ամենաբարձր ցուցանիշն է, որն ամրագրված է տնտեսության ճյուղային ոլորտների կտրվածքով։ Եթե անցած տարվա գրեթե երկնիշ անկումից հետո այս տարի շինարարության ճյուղի ակնկալիքն ընդամենը 1,5 տոկոս է, ի՞նչ հույս, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու։ Արդյունաբերության աճն էլ գնահատել են 8 տոկոս։ Այս տարվա համեմատ՝ 2022թ. նվազեցրել են գյուղատնտեսության ոլորտի սպասելիքները։ Կանխատեսվում է, որ այստեղ աճը կկազմի ընդամենը 3,9 տոկոս։ Չնայած գյուղատնտեսության վերաբերյալ, մեծ հաշվով, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Այն մեծապես կապված է բնակլիմայական պայմաններից։ Ու եթե դրանք նպաստավոր չեղան, ցանկացած կանխատեսում անիմաստ է դառնում։ Ծառայությունների ոլորտում էլ ակնկալիքները 5,9 տոկոս են։ Ավելի ցածր, քան այս տարվա սպասելիքն է։ Կառավարության կանխատեսմամբ՝ այս տարի ծառայությունները կաճեն 8,1 տոկոսային կետով։ Տնտեսության մեջ ակնկալվող այս զարգացումներից մեծապես կապված են լինելու բյուջեի եկամուտները։ Եթե դրանք չլինեն, չեն լինի նաև եկամուտները։ Ամբողջ խնդիրն այն է, որ առկա տնտեսական իրողությունների մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում կառավարության ներկայացրած տնտեսական զարգացումներն ու բյուջեի ցուցանիշները։ Բյուջեն, անշուշտ, միայն եկամուտներից չի կազմված. կարևոր են նաև ծախսերը։ Բայց ծախսերը մեկ այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Միքայել սրբազանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Սա Եղիշե Հակոբյանի հագուստը չէ, պետք է հասկանանք՝ ով է դրել իրեղեն ապացույցների մեջ, ինչի համարՎեճ՝ Ազատի գործով նիստին․ «Մի միջնորդող էլ դու ես, անգիր խոսաս մենակ, երկաթը ո՞նց վառվեց, շորը մնաց»Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ Երևանում 15-ամյա տղա է սպանվել․ մանրամասներՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Անձրև, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասումՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս. ՊապոյանԱլիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «Անգլերեն» առարկայի միասնական քննության մասին Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատումՓաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան ԽաչատրյանըԱշակերտը կրակել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ ԱդրբեջանՈղբերգական դեպք՝ Երևանում․ «Մանչո-գրուպ» ՍՊԸ-ում արձանագրվել է տղամարդու մահ․ հայտնի է ինքնությունը«Ատալանտան» 3-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ «Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ» Խոշոր վթար՝ Երևանում«Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, իսկ մենք պատասխանում ենք հացահատիկի մատակարարումներով և բարեկամության հավաստիացումներով» «Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը. պատմության այս օրը (06 փետրվար)«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբլին կրկին թանկացել էՔՊ-ականները լարված օրեր են ապրում. «Ժողովուրդ» Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ» ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ» ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» 1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ» ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քաղբանտարկյալների հետ հանդիպելու ցանկություն չունի․ «Հրապարակ» Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնիՏեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրելՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ
Ամենադիտված