Իմունոլոգը նշել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների նոր անսպասելի ֆունկցիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ կրած հիվանդություններից հետո հյուսվածքային բջիջները վերականգնելու համար հնարավոր է հարկավոր են լինում նաև կորոնավիրուսի դեմ հակամարմինները: Հակամարմինների նման անսպասելի գործառույթ է նշել իմունոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Պոլևշչիկովը Fontanka հրատարակությանը տված հարցազրույցում: «Փաստորեն, հակամարմինները կարող են անհրաժեշտ լինել նաև վնասված հյուսվածքների հնարավորինս արագ մաքրում իրականացնելու համար, որպեսզի վերականգնվի հյուսվածքների սկզբնական կառուցվածքը և այն վերադառնա իր սկզբնական վիճակին», - ասել է նա: Պրոֆեսորը նաև հավելել է, որ տարեց ռուսաստանցիների մոտ տարիքի հետ կապված անընկալությունը թուլանում է, իսկ հյուսվածքների վերականգնման գործընթացները դժվարանում են: Դրա պատճառով մարդկանց նման խմբում հակամարմինները արտադրվում են ավելի քիչ ինտենսիվ, քան երիտասարդ բնակչության շրջանում:
Ավելի վաղ Առողջապահության նախարարության թերապիայի և բժշկական պրակտիկայի գլխավոր ազատ մասնագետ Օքսանա Դրապկինան անվանել էր COVID-19 հիվանդների և պատվաստվածների հակամարմինների տարբերությունը: Նրա խոսքով լիարժեք հիվանդություն կրելուց հետո անընկալությունն ավելի ամուր է լինում և օրգանիզմն ավելի լավ է պաշտպանում COVID-19- ով կրկնակի վարակվելուց: