Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ն 10 տարի անց. հարցի պատասխանն այսօր BlogNews.am-ը պարզել է անձամբ Սյուզիից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«ՀԱՅՔ» խմբի 2006թ. «Քամի փչի» մեգահիթը հայկական շուբիզնեսի վերջին տասնամյակի ամենաշատ երգված, լսված ու նաև սիրված երգն է, որն այսօր էլ շարունակում է մնալ շատերի փլեյլիսթերում: Եվ ահա երգի ստեղծումից տասը տարի անց խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց ստեղծել երգի all stars ռեմեյք տարբերակը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ օրերս:

Ու չնայած երգի նոր մեկնաբանությունը շատերին ուրախացրեց, եղան նաև բազմաթիվ դժգոհություններ, որոնք, բնականաբար, վերաբերում էին նախագծում Սյուզիի չլինելու փաստին: Եվ այնուամենայնիվ, ինչու՞ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ի տասը տարի անց արված քավր տարբերակում։ Հարցի պատասխանը Սյուզին առաջին անգամ մեկնաբանում է BlogNews.am-ի հետ զրույցում։

«Ես շատ ողջունել եմ և՛ մտահղացումը, և՛ Նարեկի՝ իմ մասնակցության առաջարկը: Սակայն ինձ չեմ տեսել նախագծում, որովհետև չեմ կարծում, որ հնարավոր է գերազանցել նախորդ տարբերակը։ Իսկապես չեմ կարծում: Ես անգամ ինքս ինձ չէի կարող գերազանցել»: Այն հարցին, թե արդյոք արդեն լսել է երգի նոր տարբերակը, Սյուզին պատասխանեց. «Լսել եմ, շատ հավանել եմ, ու բոլոր երգող արտիստներին շատ սիրում եմ: «Քամի փչի»-ի մասին խոսելիս միշտ առաջնահերթ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակ Հարությունյան Հայկին, ինչպես նաև Հովհաննիսյան Հայկին, ում մտահղացմամբ էլ ես ձայնագրվեցի երգը: Իհարկե՝ նաև առանձնահատուկ հիշատակման են արժանի Դեր Հովան և Նարեկ Ադոնցը»:

Այն երկրպագուներին, ովքեր կցանկանային, որ հենց Սյուզին կատարած լիներ երգի նոր տարբերակի կանացի բոլոր պարտիաները, Սյուզին ասում է. «Անսահման շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են երգը ու նաև այն ասոցիացնում են ինձ հետ: Ես հպարտ եմ, որ ժամանակին կատարել եմ մի երգ, որը 11 տարի անց արժանացավ All stars ռեմեյք դառնալու պատվին, երգ, որ մինչև հիմա էլ մեծ սեր է վայելում»:

Զրույցի վերջում Սյուզիից հետաքրքրվեցինք նաև առաջիկա պլաններից ու երգարվեստ վերադառնալու հնարավոր տարբերակից. «Արդեն 5 տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան» մեդիա գրուպում, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի մասնագետ եմ: Աշխատանքս շատ եմ սիրում ու այսքան ժամանակ չէի ուզում կիսել այն իմ երաժշտական մասնագիտության հետ: Քանի որ աշխատում էի այդ մասնագիտությամբ, լինելով մաքսիմալիստ՝ ամբողջությամբ նվիրվեցի իմ գործին և չցանկացա ժամանակս կիսել երգարվեստի հետ: Բայց հիմա արդեն կարող եմ ինձ թույլ տալ երգի մասին մտածել, որովհետև այս հինգ տարվա մեջ մասնագիտացել եմ ՊԱՄԳ-ում արվող իմ աշխատանքի մեջ: Իսկ իմ երգերը սիրող մարդկանց կարող եմ ասել, որ շատ-շատ շուտով նոր երաժշտական նախագիծ կներկայացնեմ»,- մեզ հետ զրույցի վերջում նշեց երգչուհին:

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

Լուսանկարը՝ Սյուզի Շահբազյանի անձնական արխիվից

Թրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը
Ամենադիտված