ԱՄՆ Սենատը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ի հետ նոր գործարքի ֆոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Թուրքիան շարունակի Ռուսաստանի հետ պաշտպանական գործարքների շուրջ բանակցությունները, ԱՄՆ-ն Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի թվիթերյան էջում:
«Պատժամիջոցները նախատեսված են ցանկացած կազմակերպության համար, որը բիզնես է վարում ռուսական ռազմական կամ հետախուզական հատվածի հետ», - ասել են կոմիտեում:
Նշվում է, որ այս իրավիճակը կարգավորվում է CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու) ակտով:
ԱՄՆ Սենատն Անկարային պատժամիջոցներով սպառնացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ գնելու մտադրության մասին: Թուրք ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ոչ մի պետություն չի կարող ազդել իր երկրի ինքնիշխան իրավունքի վրա: