Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ողբերգական վիճակ է. Հայաստանն Էրմենիստան է դառնում». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ունենք պարտված պետականություն, որի պարտությունը, նրա խոսքով՝ եղել է բացառապես ապաշնորհ և ապազգային իշխանության հախուռն ու կոպիտ սխալների արդյունքում:

«Ունենք Արցախի 75 տոկոս, որն այլևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ունենք հանձնված Շուշի և Հադրութ: Ունենք Շուշիի դեկլարացիա, որով դե յուրե Թուրքիան մտնում է տարածաշրջան. Այս պատերազմից հետո Թուրքիան ուղիղ մտել է մեր ռեգիոն և արցախյան հարցում ուղիղ դիրքավորվել՝ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը: Ունենք Հայաստանի ինքնիշխան տարածք, որը, արդեն շուրջ 5 ամիս է՝ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ունենք գերիներ, որոնք չեն վերադարձվել Հայաստանին, և չի կատարվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետը: Ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ, ունենք գերիներ, որոնք արդեն դատապարտվել են Ադրբեջանի դատարանների կողմից, ունենք թուլացող և արնաքամ լինող Հայաստան, և գրեթե ինքնիշխանությունից զրկված պետություն, չգործող պետական ինստիտուտներ: Ողբերգական իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ պատերազմից մեկ տարի անց հանրությանը և ընդդիմությանը չի հաջողվել իշխանությունից հեռացնել գլխավոր մեղավոր-պատասխանատուին:

«Դժբախտաբար, ես ինչ կանխատեսում եմ՝ լինում է, բայց ես ամեն ինչ կտայի, որ սխալ դուրս գար: Երբ սա եկավ իշխանության, ասացի՝ Հայաստանը կորցնելու է Արցախը: Պատերազմից մեկ օր առաջ, երբ կոմպրոմատների պատերազմը սկսվեց, ասացի, որ նման գլխավոր հրամանատար ունենալը կատաստրոֆա է, և, դժբախտաբար, կատաստրոֆան տեղի ունեցավ: Նոյեմբերի 9-ից հետո ասացի, որ սրա իշխանության մնալու դեպքում մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունը, այլ նաև Հայաստանի սուբյեկտայնությունը, և արդեն նաև Հայաստանի ինքնիշխան տարածքին է սպառնալու թուրքը, տեսանք՝ արդեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրով մարդիկ վախենում են երթևեկել, կամ գերի են ընկնում, կամ մոլորվում են, կամ ավտոբուսը կանգնեցնում են՝ Արցախի դրոշն է քերում: Այսօր էլ տեսնում ենք, որ այս իշխանությունը կառավարության նիստին հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով է նշում՝ արհամարհելով Շուշիի դեկլարացիայում առկա թուրքամետ և պանթուրքիզմի ոգուն համապատասխան կետերը՝ այս մարդիկ, մի կողմ դնելով հայ-ռուսական դաշնակցային շահը, Վրաստանի միջոցով մուրում են հանդիպում Էրդողանից: Էրդողանն իր հերթին՝ նախապայմաններ է առաջ քաշում: Կարճ ասած՝ Հայաստանն Էրմենիստան է դառնում: Այս ամենը տեղի է ունենում հանրության մեծ մասի վերացական, կրավորական կեցվածքի պայմաններում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, որը կոնկրետ քայլերի չի գնում, Շարմազանովն արձագանքեց. «Եթե այսքան բանը տեղի է ունենում, ուրեմն՝ բոլորս էլ մեղավոր ենք, բայց ես գտնում եմ, որ ունենք այն, ինչ ունենք: Ասել եմ՝ չէր կարելի առհասարակ ընտրությունների գնալ, չէր կարելի լեգիտիմացնել: Տեսեք՝ այսօր ինչ լինում է՝ ասում է՝ 54 տոկոսն ինձ ձայն է տվել: Ի՞նչ անել. առաջին՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացում, երկրորդ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացում, միգուցե՝ նոր ինտեգրացիա, երրորդ՝ ազգային ինստիտուտների վերականգնում, ազգային կրթության վերականգնում»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ Ռուսաստանի հետ նոր ինտեգրացիա ասելով, նա պատասխանեց. «Դա քննարկման թեմա է, ես իշխանության չեմ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ստվերային կողմին չեմ տիրապետում: Ակնհայտ է մի բան՝ այսօր Հայաստանը միայնակ չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը: Արցախի մնացած մասում ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ թե շատ խաղաղություն կա, իսկ Հայաստանում այնպես են գլխատել ամեն ինչ, որ միայնակ չի կարողանում անգամ Ադրբեջանին դիմակայել: Մեզ ավելի երկարաժամկետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք ՌԴ-ի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի, պետք է փաստաթղթավորված լինի: Ես այն գործիչներից չեմ, որ կենացներ են ասում: Պետք է լսենք մեր դիմացինին՝ իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է մի բան, այս պատերազմից հետո տարածաշրջանում կա երկու հզոր ուժ, իհարկե, Իրանն էլ է ուժեղ, բայց այդքան չի խառնվում, և կոնկրետ Հայաստանի դեպքում երկու լուրջ գործոն կա՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Ակնհայտ է, որ դեպի Թուրքիա շեղվելը լինելու է Հայաստանի՝ Էրմենիստան կամ թուրքական վիլայեթ դառնալը և կլանումը Թուրքիայի կողմից, ինչը հիմա տեղի է ունենում»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2009թ. էլ իրենց իշխանությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, նա հետևյալն ասաց. «Անթույլատրելի համեմատություն է. 2009թ. Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց՝ առանց նախապայմանների, տեղի ունեցավ Մոսկվայից. Շատ կարևոր է, թե այդ ուղերձը որտեղից հնչեց՝ մեր ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքից հնչեց այդ ուղերձը: Այն ժամանակ նախապայման չկար, մենք ասում էինք՝ դուք կվավերացնեք՝ մենք կվավերացնենք: Ավելին, միջազգային հանրությունը՝ թե՛ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՛ մեր գործընկեր ԱՄՆ-ը, պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ Քլինթոնը երկու անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքը, ասաց, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: 2009թ. Ցյուրիխում մենք տեսանք, որ մեր գործընկերների և դաշնակիցների օժանդակության արդյունքում Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին թույլ չտրվեց, որպեսզի Ցյուրիխյան արձանագրության մեջ գոնե մեկ բառ լինի Ադրբեջանի մասին, գոնե մեկ բառ լինի Արցախի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների մասին: Այդ ընթացքում մեզ մեղադրում էին, որ կարող է Հայ դատը թերանա, մենք տեսանք, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Չեխիան ճանաչեց, Կիպրոսը ճանաչեց ժխտողականությունը, այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին: Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում. Այսօր այս անձնավորությունը մուրում է հանդիպում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, իսկ դա դո՞ւր է գալու քո ռազմավարական դաշնակցին: Երբ մուրում ես հանդիպում՝ դրանից հետո Էրդողանը մի քանի հատ նախապայման է դնում, ասում է՝ այս նախապայմանները կատարիր, նոր կհանդիպեմ: Այսքանից հետո այս իշխանությունը կանգնում-ասում է՝ դրական ազդակներ կան»:

Նա շեշտեց, որ հարևանների հետ հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է, բայց կարևոր է՝ երբ և ինչ պայմաններում. «Այսօր ժամանակը չէ, այսօր ՀՀ-ն արնաքամ եղած վիճակում է: Ոնց որ ֆուտբոլիստի ոտքերը ջարդած մտցնես դաշտ՝ ասես՝ գնա, մի հատ ուժեղ թիմի հետ ֆուտբոլ խաղա: Ինչքան էլ ֆուտբոլիստն ուզենա խաղալ, եթե ոտքերը ջարդված են, արնաքամ է լինում, կարո՞ղ է խաղալ: Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի իր իմունիտետը, պետք է ժամանակ ձգի, փորձի անվտանգային միջավայրը դաշնակցի հետ ուժեղացնել»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը թուրք-ադրբեջանական ագրեսիա էր անվանում. «Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ: Էդ որ առավոտից երեկո խաղաղության օրակարգից է խոսում, բա 2018թ. եկել էիր՝ խաղաղության օրակարգից խոսեիր. 5000 նահատակնե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ, որ խաղաղությունից խոսեիր»:

Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետԲերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Գիտելիքի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 1)Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»
Ամենադիտված