Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Վտանգավոր ախտանիշ». ինչո՞վ է վտանգավոր շնչահեղձությունը COVID-19-ի դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru-ն գրում է, որ թոքաբանները պատմել են, թե ինչ հիվանդություններ կարող են առաջացնել շնչահեղձություն: Կորոնավիրուսից շնչահեղձությունը կարող է վկայել թոքերի մեծ վնասվածքների մասին: Նման կերպ մարմինը ազդանշան է տալիս թթվածնի պակասի մասին, ասել է «բժիշկը մոտ է» ծառայության թերապևտ Պավել Պրոկինը: «Շնչահեղձությունը օրգանիզմի թթվածնի պակասը փոխհատուցող ռեակցիա է: COVID-19- ի դեպքում շնչահեղձությունը սովորաբար զարգանում է թոքերի բավական զգալի վնասվածքների ֆոնին: Այդ իսկ պատճառով դա տագնապի ախտանիշ է, այսինքն կարող է վկայել շնչառական պաթոլոգիայի աճի մասին», - պարզաբանել է փորձագետը:

Շնչահեղձությունը կարող է դրսևորվել նաև կորոնավիրուսի մեղմ կամ ասիմպտոմատիկ ընթացքի դեպքում: Չնայած այդ դեպքում հիվանդությունը գործնականում անտեսանելի է, բայց թոքերը դեռ կարող են ախտահարվել, նշել է «ՍՄ-Կլինիկաներ»-ի թոքաբան Նատալյա Վերեշչագինան: «Հետո լիարժեք գազափոխանակությունը դառնում է անհնար: Նույնիսկ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի դեպքում բժիշկները հաճախ ռենտգեն հետազոտության ժամանակ նկատում են վիրուսային թոքաբորբի նշաններ: Ալվեոլների ներքին շերտի ոչնչացման արդյունքում ազատված տարածքը լցված է պաթոլոգիական բջիջներով, լիմֆոցիտներով և էրիթրոցիտներով: Թոքերի օդափոխությունը խանգարում է: Կլինիկական առումով դա արտահայտվում է դժվարացած շնչառությամբ: Ռենտգենյան պատկերների վրա երևում են մութ հատվածները, որոնք կոչվում են «հողմնահարված ապակի»,-ասել է փորձագետը: Նա հավելել է, որ տարեց մարդիկ, իմունիտետի նվազում և ծանր ուղեկցող հիվանդություններ ունեցողները առավել զգայուն են նման բարդության նկատմամբ:

Բացի կորոնավիրուսի ասիմպտոմատիկ ընթացքի ֆոնին շնչահեղձության հայտնվելուց, հիվանդը կարող է շնչառական մակերևույթի ծավալի նվազում ունենալ: Դրա պատճառով լինում է ֆիբրոզի զարգացման վտանգ: «Թոքային հատվածներում  շնչառական մակերևույթի ծավալի նվազումով ձևավորվում են շարակցական հյուսվածքից կազմված խիտ «միջնապատեր»: Այդ բարդությունը համարվում է շատ վտանգավոր: Դա հանգեցնում է ֆիբրոզի: Բրոնխները նույնպես վնասվում են. ներշնչման և արտաշնչման ծավալները խախտվում են, ինչը դրսևորվում է շնչահեղձությամբ ինչպես հանգստի, այնպես էլ ֆիզիկական լարման ժամանակ», - ամփոփել է Վերեշչագինան:

Պրոկինի խոսքով հազվադեպ է լինում հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի ֆոնին շնչառության պակաս: Այնուամենայնիվ, պետք է անհանգստանալ այն դեպքում, երբ հիվանդության ընթացքը մեղմ է եղել, և նման ախտանիշ հայտնվել է վիճակի բարելավումից մի քանի օր անց: «Պետք է դիմել բժշկի օգնության այն դեպքում, եթե հիվանդության ընթացքը մեղմ է և նույնիսկ բարելավման նշաններ են եղել (հիվանդության սկզբից 5-7 օր հետո), և հանկարծ առողջական վիճակը վատթարանում է. թուլություն, շնչառություն խանգարում, ջերմություն: Այդ դեպքում առկա է թոքերի վնասման մեծ հավանականություն, որը կարող է լինել զգալի ծավալի: Կրծքավանդակի ԿՏ- ն օգտագործվում է թոքերի վնասման ծավալը գնահատելու համար, հիպոքսիայի աստիճանը գնահատելու համար իրականացվում է զարկերակային օքսիմետրիա (հյուսվածքների թթվածնի հագեցվածության չափում)», - հավելել է բժիշկը:

Բացի այդ, նաև նևրալգիկ խնդիրները կարող են  շնչահեղձության պատճառ դառնալ կորոնավիրուսով հիվանդության դեպքում կամ դրանից հետո: Դա պայմանավորված է նրանով, որ վարակը ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա, ասել է թոքաբան Ռուստեմ Նասրետդինովը: «Օրինակ հիվանդը կարող է զգալ շնչահեղձություն, շնչելու կամ խորը շունչ քաշելու դժվարություն: Միևնույն ժամանակ, նա կարող է արյան մեջ թթվածնի նորմալ մակարդակ ունենալ, տոմոգրաֆիկ հետազոտությամբ ևս տեսանելի են լինում լավացման նշաններ, բայց շնչահեղձության ախտանիշը դեռ պահպանվում է: Այսինքն, դրանք թոքային ծագման չեն, այլ նյարդաբանական», - նշել է փորձագետը:

Բժիշկը զգուշացրել է, որ շնչահեղձության հայտնվելը, բացի կորոնավիրուսային վարակից, չի բացառում այլ հիվանդությունների առկայությունը: Ահա թե ինչու, երբ նման ախտանիշ է առաջանում, պետք է իրականացվի օրգանիզմի ամբողջական հետազոտություն: «Պետք չէ ամեն շնչահեղձություն ընդունել որպես կորոնավիրուսի դրսևորում. այդ ախտանիշը կարող է խոսել նաև այլ հիվանդությունների մասին: Օրինակ, բրոնխիալ և թոքային հիվանդությունների, սրտի անբավարարությամբ և սրտի այլ հիվանդություններով տառապող մարդիկ կարող են շնչահեղձ լինել, բացի այդ, շնչահեղձությունը կարող է ի հայտ գալ տենդի կամ հուզական սթրեսի ֆոնին»,- ասել է Նասրետդինովը:

Կարևոր է չգերագնահատել այս ախտանիշը, ընդգծել է թերապևտ Պրոկինը: «Անընդհատ խոսակցությունների, ասեկոսեների և բամբասանքների ֆոնին որոշ տպավորվող մարդիկ ուռճացնում են շնչառական խանգարումների աստիճանը: Իսկ ոմանք (հատկապես թոքերի կամ սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցողները) կարող են թերագնահատել ախտանիշների աճը: Պաթոլոգիաների աստիճանը օբյեկտիվ գնահատելու համար պետք է կիրառվի զարկերակային օքսիմետրիա», - եզրափակել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»
Ամենադիտված