Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սեյրան Օհանյանն ընդդեմ Օհանյան Սեյրանի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջապես հանդես եկավ երկար սպասված իր հայտարարությամբ։ Օհանյանի հայտարարությունը, սակայն, լիրիկական զեղումները հանած այդպես էլ որևէ հարցի պատասխանը հստակ չտվեց, քանի որ այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում։ 

Հայտարարության միակ առանցքն այն էր, որ Սեյրան Օհանյանը պարզապես նշում է 2017 թվականի ընտրություններին իր ակտիվ մասնակցության մասին։ Իրականում մինչ 2017 թվականի ապրիլը դեռ բավական ժամանակ կա և մեծ հաշվով հարցականի տակ է՝ արդյոք Օհանյանը կներգրավվի այդ գործընթացներում, թե ոչ։ Այս տեսանկյունից, բոլորովին վերջերս, երբ Արա Աբրահամյանը նախապես հայտարարելով քաղաքականություն մտնելու և ակտիվ մասնակցություն ունելու մասին, դուրս եկավ քաղաքականությունից ու ընտրապայքարից՝ այդպես էլ չմտնելով դրա մեջ։ Ուստի պետք է նշել, որ դեռ վաղ է Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդունել որպես կայացած փաստ։
Սակայն առավել հետաքրքիր է, թե ինչու և ինչպես է Օհանյանը ցանկանում քաղաքական պայքարի մեջ մտնել: Դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից առաջ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների սրացման մասին։ Թե ինչքանով էին արժանահավատ այս տեղեկությունները դժվար է ասել, սակայն աներկբա է, որ եթե անգամ Սեյրան Օհանյանը այդ հարաբերությունների վատացման արդյունքում է որոշում քաղաքականություն մտնել, ապա նա ի սկզբանե ձախողված է։ Վերջիվերջո պետք է ընդունել, որ նեղացածությունը, անձնական հարաբերությունների վատացումը և նմանօրինակ այլ հանգամանքները նախ և առաջ քաղաքական կատեգորիաներից դուրս են և բացի այդ, չափազանց թույլ մոտիվացիա են՝ քաղաքական պայքար սկսելու համար։

Բացի այս, Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու հանգամանքում կա մի հետաքրքիր նրբերանգ։ Ինչպես իր հայտարարության մեջ նշում է Օհանյանը, նա 17 տարի շարունակ բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել։ Սա նշանակում է, որ 17 տարի շարունակ նա ծառայել է ներկա և նախկին վարչակարգերին, տարիներ շարունակ ուղղակիորեն ենթարկվել է Սերժ Սարգսյանին և ընդունել նրան որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Նման պայմաններում պարզապես անհասկանալի է, թե ինչու է Օհանյանը ներկայում ցանկանում մտնել քաղաքական պայքարի մեջ՝ այն էլ ընդդիմադիր կեցվածքով։ Գուցե նա պաշտոնանկությունից հետո նոր է տեսնում առկա վարչակարգի բոլոր թերություններն ու թերացումները, սա թերևս մեկնաբանության անգամ ենթակա չէ, քանի որ չափազանց պարզունակ է։ Վերջիվերջո պետք է փաստել, որ ապրիլյան ռազմական գործողությունները բացահայտեցին Զինված ուժերում առկա բազմաթիվ թերացումներ և խնդիրներ, որոնցից ինչքան էլ ներկայում չբարձրաձայնվեն, համապատասխան հետևություններ են արվել։

Իհարկե, հաշվի առնելով հայաստանյան քաղաքական իրականության առանձնահատկությունները, հնարավոր չէ բացառել նաև, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդդիմադիր կեցվածքով լիովին տեղավորվում է վարչակարգի ամենավերին օղակում գրված սցենարի մեջ, սակայն անգամ այս դեպքում պարզունակ հարց է առաջանում, թե ինչու է Օհանյանը համաձայնվել նման դերի, քանի որ իրավամբ նա բավական մեծ ավանդ ու փորձ ունեցող գործիչ է, և ցանկության դեպքում կարող էր այդ փորձն օգտագործել պետության և հասարակության շահերի համար, քան քաղաքական գործունեությունն է։ Սակայն ամեն դեպքում, թերևս պետք չէ շտապել նաև այս հարցում։

Վերջապես բաց է մնում այն հարցը, թե ում կամ ինչին է ընդդիմադիր լինելու Սեյրան Օհանյանը, որը հավասարապես կրում է ներկա վարչակարգի բոլոր հաջողությունների և ձախողումների պատասխանատվությունը՝ լինելով այդ վարչակարգի առանցքային գործիչներից մեկը՝ առնվազն 2008 թվականի մարտի 1–ից սկսած։

Այս բոլոր հարցադրումները հանգում են նրան, որ Սեյրան Օհանյանը գուցե պետք է պարզապես իր փորձը, գիտելիքները և կարողությունները ծառայեցնի բոլորովին այլ ոլորտներում, սակայն ամեն դեպքում, որևէ մեկը չի կարող նաև արգելել Օհանյանին զբաղվել քաղաքականությամբ, և միմիայն նրա որոշման խնդիրն է, սակայն նման որոշման դեպքում Սեյրան Օհանյանը պետք է պատրաստ լինի նաև քաղաքականությանն ուղեկցող բոլոր երևույթներին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Պուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ամենադիտված