Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փղերի պաշտպանության համաշխարհային օր, Խրոնիկական միելոիդային լեյկոզով հիվանդների համաշխարհային օր, Առանց ավտոմեքենաների համաշխարհային օր, Բուլղարիա՝ Անկախության օր, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ Բալթյան միասնության օր, Մալի՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Մերթա արքայադստեր օր, Ուկրաինա՝ Պարտիզանական փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 68 – տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը:

1795 – վախճանվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։

1960 – վախճանվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1964 – ծնվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

1964 – վախճանվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր Ամինե Ավդալը:

1987 - ծնվել է փոփ երգիչ, հեռուստադերասան Միհրան Ծառուկյանը։

1996 - Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններում ստանալով  51,75 տոկոս ձայներ, վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Միջազգային դիտորդները ընտրությունների ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ։

2001 - սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան:

2002 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանին և ազգային մշակույթի եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրան  «Մովսես Խորենացու» մեդալով: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1236 - տեղի է ունեցել Սաուլի ճակատամարտը, որտեղ Ժեմայտների և Զամգալների բանակը ջախջախիչ պարտության է մատնել Սրակիրների օրդենի բանակին։

1307 - Ֆրանսիայի թագավորական խորհուրդը որոշում է ընդունել ձերբակալել բոլոր այն տամպելյերներին, որոնք գտնվում են երկրի տարածքում։

1499 - ընդունվել է Բազելյան պայմանագիրը, ըստ որի՝ Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացել է Սուրբ Հռոմեական կայսրությունից։

1520 – վախճանվել է օսմանյան սուլթան Սելիմ 1-ինը։

1539 - վախճանվել է գուրու, սինկխիզմի հիմնադիր Նանակը։

1554 - վախճանվել է իսպանացի կոնկիստադոր, Մեծ կանյոնի հայտնագործող Ֆրանցիսկո Վասկես Դե Կորոնադոն։

1694 – ծնվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1692 - Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին։

1764 - Ռուսական կայսրությունում կիրառության մեջ են մտել վերստային սյուները։

1780 - տեղի է ունեցել լինչի դատաստանի ենթարկելու առաջին նկարագրված դեպքը։

1789 - տեղի է ունեցել Ռիմնիկեի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Սուվորովի և թագաժառանգ Կոբուրգսկու ղեկավարած ռուս-ավստրիական բանակը ջախջախել է թուրքական բանակին։

1791 – ծնվել է անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը:

1792 - հռչակվել է Ֆրանսիական հանրապետությունը և այդ օրը դարձել է ֆրանսիական հանրապետության օրացույցի առաջին օրը։

1828 - վախճանվել է զուլուսների առաջնորդ Չական, որին անվանել են Սև Նապալեոն։

1862 - ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը հայտարարել է նեգր-ստրուկների ազատագրման մասին։

1869 - աշխարհում առաջին անգամ Ավստրիայում հրատարակվել են փոստային բացիկներ։

1869 - կայացել է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։

1877 - Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր է կնքել Ալբերտա պրովինցիայի հնդկացիների հետ։

1886 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ռոժե Բիսերը։

1908 – Բուլղարիան անկախացել է Օսմանյան կայսրությունից:

1921 - Ազգերի լիգա են ընդունվել Էստոնիան, Լատվիան և Լիթվանիան։

1939 – Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը նացիստներից ազատագրել է Տալլինը։

1945 – ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենն ընդունել է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։

1958 – ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին:

1960 - Մալին անկախացել է Ֆրանսիայից։

1980 - սկսվել է իրանա-իրաքյան պատերազմը։

1991 - Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին։

1993 - վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Սուխումիի համար մղվող ճակատամարտում խփվել է մարդատար Ту-154 ինքնաթիռը, զոհվել է 108 մարդ։

2000 – առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներում անց է կացվել «Առանց ավտոմեքենաների օր»:

2000 - Բիլ Գեյթսի գլխավորած «Մայքրոսոֆթ» ընկերությունը մեկ օրում կորցրել է  22 միլիարդ դոլլար։

2007 - վախճանվել է ֆրանսիացի կատակերգակ դերասան Մարսել Մարսոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկայնը

www.1or.am 

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
Ամենադիտված