ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Պետդումայի ընտրություններին միջամտելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած կիբեռհարձակումներին և ակնհայտ միջամտությանը ընտրություններին, ԱՄՆ-ին չհաջողվեց կասկածի տակ դնել Ռուսաստանի ընտրական համակարգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չնայած Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ իրականացված աննախադեպ քանակով կիբեռհարձակումներին, ինչի մասին հայտել էր ԿԸՀ-ն, և այդ հարձակումների կեսը ԱՄՆ տարածքից են արձանագրվել, ինչպես նաև ամերիկյան ինտերնետ-հարթակների ակնհայտ միջամտութանը ընտրությունների նախապատրաստման ընթացքին, ռուսկան ընտրական համակարգը վարկաբեկել չհաջողվեց և չի հաջողվի»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 17-19-ը: ՌԴ ԿԸՀ-ն այսօր ավելի վաղ հրապարակել էր խորհրդանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` 8-րդ գումարման Պետդումա են անցնում 5 կուսակցություն և ևս 3 կուսակցության մեկական ներկայացուցիչ: