Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ»,– նշված է հաղորդագրության մեջ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևանում այսօր անձրև չի գա։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +23-ից +25–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +14-ից +16։