Թուրքիայի օմբուսմենը Ղարաբաղի պատերազմի մասին. Հայ պաշտոնյաներին պետք է պատժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Թուրքիայի գլխավոր օմբուդսմենի, Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Շարաֆ Մալքոչի գլխավորությամբ Անկարայից ժամանած պատվիրակություն է այցելել է Ադրբեջան: Այս մասին սեպտեմբերի հայտնել է Azeri-Press գործակալությունը:
Պատվիրակությունը ժամանել է ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող այն մշակութային հուշարձանները և ականապատ դաշտերը, որոնք Բաքվի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի աշնանը պատերազմից հետո: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև քաղաքների գնդակոծությունների ժամանակ զոհվածների հարազատների հետ: Մալքոչը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է պատասխանատվություն կրի բնակավայրերի հրետակոծության համար: «Չի կարելի կրակել պատերազմի գոտուց դուրս գտնվող քաղաքների վրա: Դա հանցագործություն է, և այն կատարած հայ պաշտոնյաները պետք է պատժվեն», - ասել էց Թուրքիայի օմբուդսմենը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական Գյանջա քաղաքն է տուժել հրետակոծությունից: Բաքուն մեղադրել է Հայաստանի իշխանություններին հրթիռային հարվածներ հասցնելու մեջ, սակայն Երևանը հերքում է իր մասնակցությունը հրթիռակոծությանը: Արցախի ղեկավարությունը հայտարարել է, որ հարվածները պատասխան են եղել Ստեփանակերտըի ադրբեջանական կողմից հրետակոծություններին: Միջազգային դիտորդները հաստատել են Ստեփանակերտի անխնա ռմբակոծման դեպքերը, այդ թվում կասետային ռումբերի կիրառումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը