Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստման դեմ ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի ոստիկանությունը Սիդնեյում և Մելբուռնում կորոնավիրուսային սահմանափակումների և պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 260 մարդու է ձերբակալել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մասնավորապես Մելբուռնում քաղաքի կենտրոնական փողոցներով երթ անցկացնող ցուցարարները ջրով լի շշեր և քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:
Իրավապահներն ի պատասխան պղպեղային գազ են օգտագործել, 10 ոստիկան վիրավորվել է, 6-ը՝ հոսպիտալացվել:
Մելբուռնում փողոց է դուրս եկել մոտ հազար մարդ: Մելբուռնը, սկսած 2020 թվականի մարտից, 228 օր անցկացրել է լոքդաունի մեջ:
Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցել է մոտ երկու հազար ոստիկան: