Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հանգչիր խաղաղությամբ, ՄԱՅՐ՜». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումն իր մայրիկի մասին, որն անհնար է կարդալ առանց արցունքների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդիկ շտապում են. անողոք ու անորոշ մրցավազքի ելած ասես լինեն... 
Ես Հանրայինում էի այդ օրը, ինքս էլ շտապում էի, տոնական վեց, թե յոթ հաղորդում միանգամից նկարեցինք այդ օրը. «Երջանկության մեխանիկան» էր՝ ընտանեկան երջանկության անսպառ թեմայով։ 

Հինգ տարի առաջ էլ՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը յոթի կողմերը, անտանելի խցանում էր, մարդիկ նույնկերպ, ինչպես որ հիմա, առանց միմյանց զիջելու, իրար վրայով անցնելով «շտապում» էին, ու՞ր, իրենք էլ չգիտեին․․․ Բայց կյանքիս մեջ առաջին անգամ ես հենց այդ օրն իսկապես հասկացա՝ ինչ է նշանակում ՇՏԱՊԵԼ, երբ վայրկյանը ԿՅԱՆՔ արժեր, երբ ամեն երրորդ մեքենան վթարի ու եղանակի պատճառով կանգնած էր, բայց ես չէի զգում ու անցնում էի՝ սահելով դեմքերի, դեպքերի, մեքենաների վրայով, որովհետև Վայրկյանը Կյանք էր։ Առաջին անգամ հասկացա, որ Խանջյան փողոցը շատ հեռու է Կոմիտասից, եթե դու կյանքի ու մահվան արանքում ես, ու Երևանում «տոնական» տրամադրություն է։ Հասկանում ես Խցանում ասվածը, երբ պատուհանդ բաց թախանձագին խնդրում ես, որ թույլ տան անցնես, կամ զիջեն, մի անիվի տեղ, մի վայրկյան շուտ հասնել, մի ակնթարթ.... Մի քիչ կյանք։

Շտապում ենք առանց հասկանալու, որ անընդհատ շտապելով պարզապես հեռանում ենք սիրելի մարդկանցից․․․ Ամեն ինչ անում ենք, որ Տոնական սեղանը լցնենք, մի կորիզ ավելի, մի չիր կամ ուտեստ ավելի, ու խաբում ենք, թե այդ ամենն անում ենք մեր ՄԱՐԴԿԱՆՑ համար։ Սուտ։ Ձև։ Սովորություն։ Մարդը մեր կարիքն ունի, մեր շփման ու սիրո, հոգատար ուշադրության և գգվանքի։ 
 ...Երբեմն էլ դիմացինը ՉԻ հասկանում, թե ԻՆՉՈՒ ենք շտապում, որովհետև Չգիտի. շտապում ենք, որ մի վայրկյան էլ զգանք Սիրելի մարդու Շունչը, գուցե վերջին անգամ։ 
Մայրս... Իմ կյանքի ամենախճճված ու ծանր խցանման վերջին կանգառում Մայրս էր, իր աշխատավայրում, արդեն ազատված իր ֆիզիկական մարմնից, նրա Հոգին անհանգիստ սպասում էր իր դուստրերին, որոնք, խցանումից մի կերպ մազապուրծ, հասան ամենավերջում։ Էդտեղ էլ հանդարտորեն խաղաղեցրեց մեզ, հիշեցրեց, որ Հոգին անմահ է։

Մեր կյանքը երբեմն մեր քաղաքային երթևեկության պես է՝ նեղ, ծուռ ու մուռ փողոցներով ու անհանդուրժող մարդկանցով, որոնց անտեղյակությունը կարող է խլել քո կյանքի ամենակարևոր մի վայրկյանը... 
Մայրս լույս էր։ Է։ Լույսը տարածական է ու անկորուստ։ Մայրերը ուժ են ու զորություն, և չկա «խցանում», որը կարողանա զատել զավակին ծնողից, լույսը միշտ գտնում է իր ուղին, լուսավորում։ 
Ես սիրում եմ աշխարհի բոլոր Մայրերին, նրանք մեզ իրենց բարությամբ ու սիրով ուղղորդողն են,
ես պաշտում եմ Մայրիկիս. Էմմա Բլեյան- Հովհաննիսյանն անսահման բարի էր ու տեղով մեկ՝ Սեր։ Նա ինձ հանեց իմ կյանքի բոլոր խցանումներից ու ցույց տվեց միակ ճիշտ ճանապարհը՝ Լույսի ու հոգատարության, իր օրինակով։ Նա օրինակելի էր ու կատարյալին ձգտող այստեղ՝ Երկրի վրա, ՆԱ Օրինակելի է ու կատարյալ այնտեղ՝ Երկնքում։ 
Հանգչիր խաղաղությամբ, Մայր։ Սբ. Տիրամայրը մեզ պահապան։
Հ.Գ. Սբ. Անանիայի այս զորավոր մատուռն էլ մեզ օգնական... »:

Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականությանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. ԿոպիրկինՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում․ ի՞նչ կփոխվի«Փաշինյանը փորձում է հայերի ձայները շահել խոստանալով հրաժարական տալ, բայց նրանք նրան չեն հավատում»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՍահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ«Յուվենտուս»-ը հաղթանակ է տարել «Օմոնիա»-ի նկատմամբ․ ԵԼ-ի և ԿԼ-ի խաղային օրվա արդյունքներըՀանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը. պատմության այս օրը (Նոյեմբերի 27)ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև խորանում են տարաձայնությունները Ուկրաինային աջակցելու հարցում. PoliticoՎթար է․ ջուր չի լինելուԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանՄեքսիկայում զինվшծ հարձակամն հետևանքով 26-ամյա ֆուտբոլիստ է մահացելՄենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. ԹրամփԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՋուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Ամենադիտված