«Կշարունակենք Թուրքիայի՝ համաշխարհային տերության փոխակերպումը». Էրդողանը պատրաստվում է 2023-ի ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխող կոալիցիան կմասնակցի 2023 թվականին կայանալիք և մտադիր է վերականգնել ժողովրդի վստահությունը և շարունակել ծառայել նրան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հանդիպմանը, հաղորդում է Anadolu-ն:
«Մեր տեսլականում ժողովրդին ծառայելու հարցերում դասալքություն կամ խտրականություն չկա: Մենք իշխանության ենք եկել ոչ թե մարդկանց վրա իշխելու, այլ նրանց ծառայելու համար», - ասել է նա:
«Մենք կշարունակենք Թուրքիայի՝ համաշխարհային տերության փոխակերպումը», - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: