Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը. jnews.ge

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այսօր պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Կազբեգիի մունիցիպալիտետում (Մցխեթա-Մթիանեթիի շրջան), հայտնում է jnews.ge կայքը։

Խաչաձև լեռնանցքի տակ փորվող թունելը` Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղը, Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է: Դրա տրամագիծը 15 մետր է կազմում:

«Սա Անդրկովկասում ամենամեծ թունելն է, որի երկարությունը 9 կիլոմետր է, և այն եզակի է իր պարամետրերով», – միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհը՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց` Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակ է ձնահյուսի վտանգի պատճառով: Վարչապետը հիշեցրել է, որ մայրուղով ամեն օր շարժվում է 3-4 հազար ավտոմեքենա, որոնցից 30 տոկոսը բեռնատարներն են:

«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարվա ընթացքում փակ է մոտ հարյուր օր, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է և՛ մեր երկրի, և՛ բնակչության, և՛ ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին:

Ինը կիլոմետրանոց թունելի կառուցման համար նախապես հավաքվել էր հատուկ հորատիչ մեքենա: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ սարքավորումը ցուցաբերում է նվազագույն վիբրացիա: Նրանց կարծիքով, դա կապահովի շինարարության անվտանգ գործընթացը և նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ընդհանուր, Քվեշեթի-Կոբի ճանապարհին պետք է կառուցվի հինգ կամուրջ և հինգ թունել: Ճանապարհահատվածի երկարությունը 23 կիլոմետր է, ինչը 11 կիլոմետրով պակաս է գոյություն ունեցող ճանապարհի երկարությունից: Այս հատվածով երթևեկելու ժամանակը պետք է կրճատվի 1 ժամով:

Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զաքաթքարի, Բենիանի-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուղուրե, Ցքերե և Կոբի գյուղերը: Միեւնույն ժամանակ, տարանցիկ փոխադրումներն այլևս չեն իրականացվի Գուդաուրի հանգստավայրով:

Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է: Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Աշխատանքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկիչ ընկերության կողմից: Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:

Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. ԿալասԱՊԼ-ի տիտղոսը նվաճելուց 10 տարի անց «Լեսթեր»-ը դուրս է մնում Չեմփիոնշիփից ՄԱԿ-ը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումը Իսրայելի ՊԲ-ն uպանել է հոկտեմբերի 7-ին Գազայում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս ԱմոյանՇենգավիթի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք․ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերքԿասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի առանձին գործառույթըՈղբերգական վթար`Սյունիքի մարզում Իրանն Իրաքում հարձակվել է քրդերի վրա Վանդալիզմ՝ Վեդու մանկապարտեզումԱյս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Հորմուզի նեղուցում երեք նավեր կրակnցների տակ են հայտնվել, անձնակազմն անվտանգ է․ Reuters Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել Լիբանանին համագործակցել «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում Ավելի քան 30 երկրների ռազմական փորձագետներ կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Արտակարգ իրավիճակ՝ ԲյուրեղավանումՏաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկու տեսակները Վթար՝ Լոռիում․ վիրավnրներ կանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գազ չի լինի մի շարք հասցեներում Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան հարցականի տակ է»Ռուբլին թանկացել է«Ուրվագծվել են ԱՄՆ-ի առաջնահերթությունները Հայաստանում. ռեսուրսների պաշարներ և Իրանի նկատմամբ հյուսիսից վերահսկողություն»Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Քաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Պլանային անջատումներ Երևանում և մարզերում Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված