Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» հերսոտում է «Արցախ» բառից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում իշխող խմբակցությունը հերսոտում է «Արցախ» բառից և հանձնաժողովների անվանումներում դրա կիրառումից։ Հիշեցնենք, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստերում իշխանությունը մերժեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկից, երեկ էլ փաստացի մերժեց ընդդիմության մեկ այլ առաջարկը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց «Հայաստան» խմբակցության նախագծին, որով ընդդիմադիրները առաջարկում էին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանման մեջ ավելացնել Արցախի հարցը և վերանվանել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով՝ դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը: 4 կողմ, 7 ձեռնապահ: Իշխանականները ձեռնպահ քվեարկեցին։

Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները երկար ու ձիգ ելույթներ էին ունենում հանձնաժողովի նիստում՝ փորձելով համոզել, թե հանձնաժողովի անվանափոխությունը ոչինչ չի տա Արցախին։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները պարզաբանել էին, թե Արցախի անվան ամրագրումը կարևոր է՝ Արցախի հարցը արծարծելու առումով։ Իշխանական պատգամավորներն էլ հակադարձում էին, թե առաջարկը զուտ նպատակ ունի ներքաղաքական լարում մտցնել։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ստիպված էր արձանագրել․ «Մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառը արտասանելուց, մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց, մենք վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի արդեն երկրորդ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել»։

Իշխանականներին այս արդարացի դիտարկումը բոլորովին չէր հուզում, նրանք ամեն բան արեցին, որ Արցախի անունը չամրագրվի հանձնաժողովում։ Իսկ այս դեպքում ձեռնպահ քվեարկելը որևէ կերպ չի մեղմում փաշինյանական թիմի մեղքը։

Գագիկ Գասպարյան

Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ
Ամենադիտված