Պայթյուն Ռուսաստանում. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Լիպեցկի մարզի Ելեց քաղաքի մոտ գտնվող երկհարկանի տներից մեկում այս գիշեր գազի պայթյունից հետևանքով կառույցի մի մասը փլուզվել է, մահացածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոլիդարնոստ ավանի Շկոլնայա փողոցում գրանցված պատահարի մասին հայտնի է դարձել 00։52-ին։
Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ, որոնցից մեկը երեխա է, հինգ հոգու հոսպիտալացրել են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Պայթյունից հետո հայտնաբերվել են երկու մահացածների՝ 1971 թվականին ծնված կնոջ և 11–ամյա աղջկա մարմինները:
Այժմ փրկարարները որոնում են երկու մարդու, որոնք կարող են փլատակների տակ լինել։