Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տոմսկի բժիշկները մեծ հետազոտություն են սկսում մարդու ճանաչողական գործառույթների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ: Նրանք պատրաստվում են պարզել, թե վիրուսն ինչ երկարաժամկետ ազդեցություն է թողնում հիվանդների հոգեկան աշխարհի վրա ու ինչպես իրականացնել նրանց վերականգնումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի (TNIMC) հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բոխանը:

 

Բոխանն ասել է, որ այսօր COVID-19-ի հետազոտությունների մեծ մասը նվիրված է վիրուսի պաթոգենեզին, տարածմանը և մուտացիային, իսկ նյարդաբանական ու հոգեբանական ելքերի գնահատման վերաբերյալ հետազոտությունները չափազանց քիչ են:

«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի սահմանային վիճակների բաժանմունքում հիվանդների հոսպիտալացման դեպքերի մինչև 70 տոկոսը այսպես թե այնպես կապված է COVID-19-ի հետ: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց»,– ասել է նա։

Նիկոլայ Բոխանը նշել է, որ վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: Գիտնականները մի քանի հնարավոր պատճառներ են առանձնացնում։ Նախ, վիրուսը կարող է ազդել նյարդային հյուսվածքների վրա։ Երկրորդ՝ հիշողության վատթարացումը կարող է կապված լինել թթվածնի սովի պատճառով ուղեղի վնասման հետ: Երրորդը կարող է լինել իմունային համակարգի արձագանքը վիրուսին։

«Ըստ կլինիկական դիտարկումների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած հիվանդների մոտ նկատվել են նաև ուշադրության խանգարում, խոսքի արագության ու տեղեկատվության մշակման արագության նվազում: Որոշ գնահատականներով՝ այդ ախտանշանները կարող են մինչև հինգ տարի պահպանվել: Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև գործադիր գործառույթների խանգարումները: Միջին հաշվով, հիվանդների 26-40 տոկոսի մոտ COVID-19-ից հետո նկատվում է ուշադրության վերահսկողության, պլանավորման, վարքագծային վերահսկողության ու տարածության մեջ կողմնորոշման դժվարություն», - ասել է Նիկոլայ Բոխանը։

Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի նիստում, որը նվիրված էր COVID-19-ի ու հոգեկան առողջության կապին:

«Նոր կորոնավիրուսային վարակի ուղեղային և նեյրոտրոպային բարդությունների պաթոգենեզը հետագա մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Ծավալուն գիտական հետազոտությունները կօգնեն հիվանդների երկարաժամկետ վերականգնման տեխնոլոգիաներ մշակել»,- եզրափակել է Բոխանը։

Հրազդան գետից դուրս է բերվել դի․ մանրամասներ«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. ԿալասԱՊԼ-ի տիտղոսը նվաճելուց 10 տարի անց «Լեսթեր»-ը դուրս է մնում Չեմփիոնշիփից ՄԱԿ-ը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումը Իսրայելի ՊԲ-ն uպանել է հոկտեմբերի 7-ին Գազայում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս ԱմոյանՇենգավիթի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք․ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերքԿասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի առանձին գործառույթըՈղբերգական վթար`Սյունիքի մարզում Իրանն Իրաքում հարձակվել է քրդերի վրա Վանդալիզմ՝ Վեդու մանկապարտեզումԱյս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Հորմուզի նեղուցում երեք նավեր կրակnցների տակ են հայտնվել, անձնակազմն անվտանգ է․ Reuters Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել Լիբանանին համագործակցել «Հըզբոլլահ»-ի դեմ պայքարում Ավելի քան 30 երկրների ռազմական փորձագետներ կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Արտակարգ իրավիճակ՝ ԲյուրեղավանումՏաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկու տեսակները Վթար՝ Լոռիում․ վիրավnրներ կանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գազ չի լինի մի շարք հասցեներում Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան հարցականի տակ է»Ռուբլին թանկացել է«Ուրվագծվել են ԱՄՆ-ի առաջնահերթությունները Հայաստանում. ռեսուրսների պաշարներ և Իրանի նկատմամբ հյուսիսից վերահսկողություն»Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ պատմության այս օրը (22 ապրիլ)Քաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Պլանային անջատումներ Երևանում և մարզերում
Ամենադիտված