Պակիստանում ուսուցչուհին կյանքով է վճարել ամուսնությունից հրաժարվելու համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՊակիստանի ոստիկանությունը հայտնել է դպրոցական 19-ամյա ուսուցչուհու սպանության մեջ կասկածվող երկու մարդու ձերբակալելու մասին, ուսուցչուհին հրաժարվել էր ամուսնանալ ուսումնական հաստատության սեփականատիրոջ որդու հետ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են այլ կասկածյալների փնտրտուքը, որոնք կարող են կապ ունենալ հանցագործության հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարիա Բիբիի ծնողներն ասում են, որ իրենց դուստրը հարձակման էր ենթարկվել, որովհետեւ հրաժարվել էր ամուսնանալ դպրոցի տիրոջ 38-ամյա որդու հետ:
Ոստիկանության տվյալներով, հինգ անհայտ անձինք մտել են ուսուցչուհու տուն, երբ նրա ծնողները տանը չեն եղել, ծեծել են աղջկան, հետո վրան բենզին են լցրել եւ այրել են: Աղջիկը մահացել է Իսլամաբադի հիվանդանոցում:
Իրավապաշտպաններն ասում են, որ ամուսնանալուց հրաժարվող կանանց վրա նման հարձակումներ Պակիստանում տեղի են ունենում կանոնավորապես: